Ռիվալդո. Իմ ժամանակահատվածում ֆուտբոլ խաղալն ավելի բարդ էր
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռիվալդոն կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է անվանել:
Բրազիլացու կարծիքով` իր ժամանակաշրջանում մրցակցությունն էլ ավելի մեծ է եղել:
«Կցանկանայի հանդես գալ Մեսսիի հետ: Դա պարզապես ցնցող կլիներ: Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա Մադրիդի «Ռեալի» ամենավտանգավոր ֆուտբոլիստն է: Նրան շատ դժվար է կանգնեցնել:
Մեսսին նույնպես վտանգավոր է: Նրանք շատ գոլեր են խփում և դու երբեք չես կարող իմանալ, թե ինչ կարելի է սպասել նրանցից հաջորդ վայրկյանին:
Եթե Ռոնալդուն նվաճել է «Ոսկե գնդակը», ուրեմն նա արժանացել է դրան: Չնայած իմ ժամանակաշրջանում ավելի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ կային, քան հիմա: Ես հիշում եմ Տոտտիի, Ֆիգուի և Դել Պյերոյի խաղը: Իմ ժամանակաշրջանում ֆուտբոլ խաղալն ավելի բարդ էր»,- 45-ամյա Ռիվալդոյի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը: