103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Քրեակատարողական հիմնարկի գերծանրաբեռնվածության խնդիրը լուծվել է, 2018-ին փորձելու ենք դեղորայքի հետ կապված խնդիրները լուծել. Ս. Քրմոյան (տեսանյութ)

0

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրն իր լուծումը ստացել է: Նա, խոսելով քրեակատարողական հիմնարկներում դատապարտված և կալանավորված անձանց պահման վայրի պայմանների մասին, ասաց, որ դրանք փուլ առ փուլ կարգավորվում են: Միևնույն ժամանակ խոստովանեց, որ դեռ խնդիրներ ունեն և դրանք շարունակական լուծում են պահանջում, քանի որ գործ ունեն բավականին հին շինությունների հետ:

- Պարո՛ն Քրմոյան, բազմիցս եղել են դժգոհություններ քրեակատարողական հիմնարկների սանիտարական վիճակի, ծանրաբեռնվածության հետ կապված: Տարին գրեթե ավարտվում է, խնդիրները կարգավորվեցի՞ն, թե՞ շարունակում են արդիական մնալ:

- Քրեակատարողական հիմնարկի գերծանրաբեռնվածության խնդիրն իր լուծումը ստացել է, քանի որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում փուլ առ փուլ տեղափոխվում են դատապարտված անձիք, ինչպես նաև կալանավորված անձիք: Ասեմ, որ հիմնական խնդիրը կապված էր ոչ թե հանցագործությունների համար դատապարտված անձանց հետ, այլև կալանավորված անձանց, մասնավորապես, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը, որը փաստացի սպասարկում է Երևան քաղաքի բոլոր իրավապահ մարմիններին, ինչպես նաև այստեղ գտնվում են դատարանի վճռով կալանավորված անձինք: Այս նպատակով մենք ստեղծել ենք նաև կալանավորվածներին պահելու վայրեր տարբեր քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում Արմավիրում՝ 40 տեղ ենք հատկացրել, Հրազդան, Աբովյան քրեակատարողական հիմնարկներում և այլն:

Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում դատապարտված և կալանավորված անձանց պահման վայրի պայմաններին, ասեմ, որ դրանք փուլ առ փուլ կարգավորվում են: Իհարկե, մենք դեռ խնդիրներ ունենք և դրանք շարունակական լուծում են պահանջում, քանի որ մենք այստեղ գործ ունենք բավականին հին շինություններում տեղակայված քրեակատարողական հիմնարկների հետ, օրինակ՝ Գորիսինը 18-րդ դարի վերջին է կառուցվել, կամ Նուբարաշենը և այլն:

Նախ՝ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի դատապարտյալներն ու կալանավորված
անձինք արդեն հիմա որոշակի բարելավված պայմաններում գտնվեն, մասնավորապես, երբ մենք կհայտարարենք էներգախնայողության ծրագրի ավարտը, որի շրջանակում վերանորոգում է կատարվել, ջերմային ռեժիմ, լողանալու պայմաններ են բարելավել, արևային ջրատաքացուցիչներ և այլն: Այդուհանդերտ դեռևս աշխատանքները շարունակվում են, խոսքը գնում է ընդհուպ օպտիմալացման կամ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման մասին:

- Իսկ դատպարտյալների սանիտարական և հիգիենիկ պայմաններն ինչպիսին են:

- Սանիտարական և հիգիենիկ պայմանների մասին ասեմ, որ այս առումով առողջապահության ոլորտի լիազոր մարմի հետ հետազոտություններ են կատարվել, ներկայացվել է մեզ համապատասխան տեղեկանք, որի հիման վրա մենք փորձում ենք փուլ առ փուլ լուծել առկա խնդիրները: Սա վերաբերում է սկսած անձնական, ձեռքի հիգիենայից մինչև հիվանդությունների կանխարգելում, պատվաստումներ և այլն:

- 2018 թվականի պետական բյուջեով ձեր ոլորտին տրվող գումարները չեն ավելացել, բայց մարտահրավերին դիմակայել դեռ պետք է, քանի որ, ինչպես ասացիք, խնդիրները կարգավորված չեն: Ի՞նչ միջոցներով եք լուծելու:

- Առաջին հերթին բյուջետային հայտը, որը տրվել է քրեակատարողական հինմարկներին, մենք առնվազն բուժծառայությունների մասով ակնկալում ենք ավելացում դեղորայքի համար տրվող միջոցներին: Բանն այն է, որ տարիներ շարունակ իրավապաշտպանները, միջազգային կազմակերպություններ խոսում էին, մասնավորապես, դեղորայքի հետ կապված խնդիրների մասին, բայց այս տարի մենք փորձելու են դեղորայքի հետ կապված խնդիրները լուծել: Մենք ակնկալում ենք, որ բյուջեի մասին օրենքով այդ թվերը կլինեն, որ դեղորայքային հատկացումները 2 անգամ կավելանան: Սակայն մենք նաև փորձում ենք օրենքով չարգելված այլ միջոցներով, միջազգային ծրագրերով ապահովել քրեակատարողական ծառայության որոշակի ծրագրերի ֆինանսավորում: Մասնավորապես և՛ նախորդ, և՛ այս, և՛ հաջորդ տարի մենք սարքավորումներ ենք գնելու միջազգային ծրագրերով, փորձում ենք նաև բյուջետային ֆինանսավորումն ավելի քիչ օգտագործել այն դեպքում, երբ կարողանում ենք միջազգային ծրագրերով ֆինանսավորումն ապահովել:

- Եթե այսքան բարեփոխումներ են լինում, ինչո՞ւ է այնպես, որ երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կոնվենցիա է վավերացնում, համաձայնագիր է ստորագրում և այլն, միշտ թիրախավորում են արդարադատության ու դատական համակարգը՝ հորդորելով բարեկարգել:

- Մենք նախորդ տարի կատարել ենք հետազոտություն, ընդ որում՝ դա կատարել են ոչ թե Արդարադատության նախարարության մասնագետներն, այլ կատարվել է անկախ փորձագետների կողմից, և այդտեղ փուլային եղանակով ներկայացված է արդարադատության՝ այդ թվում նաև դատական համակարգի զարգացման դինամիկան: Այստեղ խնդիրներն արձանագրվում են և փուլ առ փուլ լուծվում, մասնավորապես, դատավորների անկախության, դատական համակարգի էֆեկտիվության և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги





Москва

Обзор известных приложений, созданных на iOS


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

«Это было последним ударом»: Волочкова вспомнила как ее бросил Керимов




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

Топившего ребенка-инвалида тренера по плаванию задержали в Москве

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Кубок Дэвиса

Теннисист Надаль вошел в состав сборной Испании на Кубок Дэвиса



Новости Крыма на Sevpoisk.ru


Мир

Подешевело в 2 раза: назван сезон, когда туры в Египет фантастически упали в цене - ещё можно успеть



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России