Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Հայաստանի բնակչության համար ջեռուցման առաջնային ուղին գազն է, հետևաբար այս պահին բարձր գնի խնդիրն արդիական է. Մեսրոպ Առաքելյան

0

Ընթացիկ տարում բնակչության կողմից գազի սպառման կտրուկ մեծացումը բացառապես պայմանավորված է եղել 2016-2017 թթ. խիստ ձմեռով: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը: Ըստ նրա՝ նախորդ տարիներին բնակչության կողմից գազի սպառման նվազման պատճառները՝ արտագաղթը և գազի բարձր գինը, շարունակում են արդիական մնալ. «2017 թ. առաջին 3 ամսվա սպառումը բնակչության մասով բավականին մեծ էր, եթե համեմատենք նախորդ տարվա հետ: Իսկ եթե ոչ ձմռան ամիսների համեմատությունը նայենք, կարծում եմ, միանգամայն այլ պատկեր կլինի: Այստեղ սպառման աճ չենք նկատի»,- նշեց տնտեսագետը:

- Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարել է, որ ընթացիկ տարում Հայաստանում գազի սպառումն ավելացել է մոտ 25 տոկոսով: Նախորդ տարիներին, երբ գազի սպառումը շարունակաբար նվազում էր տարեցտարի, ընդդիմադիրները նշում էին, որ պատճառը արտագաղթն է և գազի գնի թանկ լինելը: Ձեր կարծիքով՝ այս տարվա գազի սպառման մեծացումը ինչո՞վ է պայմանավորված:

- Գազի սպառման ծավալների ավելացումը որևէ կապ չի կարող ունենալ Ձեր նշած գործոնների հետ: Միակ հիմնավորումը, կարծում եմ՝ 2016-2017 թթ. խիստ ձմեռն էր, որը աննախադեպ էր գոնե վերջին տասնամյակի համար: Այս պարագայում աղքատ բնակչությունն այլընտրանք չուներ, քան տաքացնել իր կացարանը: 2017 թ. 11 ամիսների կտրվածքով եթե նայենք, առաջին ամիսներին՝ հունվար, փետրվարին, անգամ մարտին, բավականին ցուրտ էր: Առաջին  երեք ամսվա սպառումը բնակչության մասով բավականին մեծ էր, եթե համեմատենք նախորդ տարվա հետ: Իսկ եթե ոչ ձմռան ամիսների համեմատությունը նայենք, կարծում եմ՝ միանգամայն այլ պատկեր կլինի, սպառման աճ չենք նկատի: Տարվա կտրվածքով գազի սպառումը ոչ միայն ավելացման, այլ նաև նվազման մասով լուրջ կախվածություն ունի եղանակից, քանի որ Հայաստանում մոտ 90 տոկոս բնակավայրերը գազաֆիկացված են և բնակարանների ջեռուցման հիմնական միջոցը գազն է: Հետևաբար, կտրուկ տատանումները պայմանավորված են եղել բացառապես եղանակով:

- Փոխնախարարի խոսքով՝ գազի սպառման ավելացումը պայմանավորված է ար­տահանվող էլեկտրաէներգիայի ավելացմամբ: Իրանից ներկրվող գազի դիմաց էլեկտրաէներգիա արտահանելու ծրագրի մասին է խոսքը: Այս ծրագրով գազի ավելացումը որքա՞ն է կազմում այդ 25 տոկոսի մեջ:

- Իրանից գազի ծավալների աճ կա, բայց բնակչության սպառման մասով սա ազդեցություն չի ունենում: Իրանից գազի ներմուծումը բացառապես Երևանի ՋԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրոէներգիայի համար է, որը հետ է արտահանվում Իրան: Դա ընդհանուր գազի սպառման թվերի վրա, իհարկե, ազդում է, սակայն Հայաստանի տարածքում սպառման վրա որևիցե ազդեցություն չունի, քանի որ էլեկտրաէներգիան սպառվում է Իրանի Հանրապետությունում: Նշեմ, որ այս ծրագրի ակտիվացումը բավականին կարևոր է և դրական ազդեցություն է ունենում ոլորտի վրա:

-Բայց Հայկ Հարությունը հայտարարել էր, որ գազի սպառումը հենց Հայաստանում է ավելացել, այսինքն` կոնկրետ բնակիչների մասով:

- Բառացի չեմ լսել նրա հայտարարությունը, սակայն հաշվի առնելով ձմռան էական տարբերությունը, համոզված եմ, որ հենց բնակչության մոտ է սպառման ծավալների մեծացում եղել: Մի քանի ամիս առաջ հրապարակվեց առաջին 9 ամսվա կտրվածքով համեմատությունը և առաջին երեք ամիսներից հետո, բնակչության մասով էական ավելացում չկար սպառման մասով:

-Նշեցիք, որ եղանակի տատանման հետ է բացառապես կախված սպառման ավելացումը: Այսինքն, պահպանվո՞ւմ է դեռ գազի գնի խնդիրը, արտագաղթի խնդիրը: Նաև շատ է խոսվում սահմանին և բնակիչներին մատակարարվող գազի տարբերության մասին: Այս հարցի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:

- Այո, գազի գնի խնդիր դեռ մնում է: Այսօր քաղաքացիների մոտ հիմնական այլընտրանքը կացարանները էլէներգիայով ջեռուցելն է, բայց դա էական տարբերություն չի տալիս գնի առումով: Բնակարանի ջեռուցման ցանկացած այլընտրանքային տարբերակ գազի տեսանկյունից նույնն է: Գազը հանդիսանում է բնակչության կողմից ջեռուցման առաջնային ուղին, հետևաբար գազի այս պահի բարձր գնի խնդիրը շարունակում է արդիական մնալ: Այլընտրանքը, որը վերջին տարիներին մի փոքր ակտիվանում է, դա արևային էներգիան է, սակայն դա ավելի շատ տաք ջրի մասով կարող է այլընտրանք հանդիսանալ:

- Կարծիք կա, որ գազի սպառման ավելա­ցումը նաև կապված է գազալցակայանների կողմից վաճառվող գազի ծա­վալի մեծացման հետ: Համամի՞տ եք այս կարծիքի հետ, կարո՞ղ է սա կապ ունենալ մեքենաների ավելացման հետ:

- Այո, տարիների ընթացքում, բավականին մեծ մասնաբաժին գազի սպառմամբ երթևեկող մեքենաների օգտին է: Հաշվի առնելով գազի և բենզինի զուտ տարբերությունը` մեքենաների 2/3-ից ավելին գազով են շահագործվում: Իհարկե, մեքենաների քանակի ավելացումն էլ է դրան բերում, ինչպես նաև տարեց տարի ավելի շատ գազով շահագործվող մեքենաների աճ է նկատվում, ինչն ուղղակի անդրադառնում է սպառման աճի վրա:

- Սպասվում է, որ հունվարի 1-ից սեղմած գազի գինը բարձրանալու է: Սա կնվազեցնի՞ սպառման ծավալները, թե լուրջ ազդեցություն չի ունենա:

- Ակցիզային հարկի աճի արդյունքում կարծում եմ՝ 10 տոկոսից ավելի աճը չի լինի: Գազի և բենզինի սպառման մեքենաների տեսանկյունից կարճաժամկետ որոշման չի կարող բերել: Այսինքն, եթե առաջ գազով էին շահագործում, հիմա էլ նույնը կլինի, որովհետև գազաբալոններ են տեղադրել, բավական ծախսեր են արել: Չեմ կարծում, որ մեքենաների գազի սպառման մասով կտրուկ նվազում կարձանագրենք:

 





Губернаторы России
Москва

Собянин: Транспортная доступность Богородского и Метрогородка будет улучшена





Москва

«Он карабкался за каждую ниточку»: подросток выпал из окна больницы в Москве и погиб


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин обратился к ветеранам Великой Отечественной войны в День памяти и скорби



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Желдорреммаш

В цехе Улан-Удэнского ЛВРЗ установили новый зубофрезерный станок




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

В последний день Игр БРИКС в Москве пройдут соревнования по брейкингу и рок-н-роллу

Многократный чемпион по гребле на каноэ Фирсов умер на 36-м году жизни


WTA

Азаренко уступила в полуфинале турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Москве больной мальчик выпал из окна больницы и погиб



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России