Չինաստանում ինքնագնաց ավոտմեքենաները դառնում են ճանապարհային երթևեկության մի մասը
Չինաստանի իշխանությունները մեղմացրել են ինքնագնաց ավտոմեքենաների շահագործման օրենքները: Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, նման մեքենաներ ստեղծողներն արդեն կարող են փորձարկել դրանք հանրային ճանապարհներին:
Նոր կանոնների համաձայն՝ ինքնագնաց մեքենաների համար մի շարք համընդհանուր օգտագործման ճանապարհներ են բացվում: Ընկերությունները կկարողանան փորձարկել իրենց տրանսպորտային միջոցները սահմանափակ քանակությամբ մայրուղիներում, սակայն միայն նախնական հայտի համաձայն և արտակարգ տեսանելիության պարագայում: Վերջին կետը հատկապես բարդ է, քանի որ Չինաստանի շրջաններից շատերում հաստ շերտով սմոգ է տարածված:
Մինչև այժմ երկրի իշխանություններն արգելում էին քաղաքների փողոցներ դուրս բերել ինքնագնաց ավտոմեքենաները: Սրահում, այնուամենայնիվ, վերահսկող անձ պետք է գտնվի: