Գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի արևելյան շրջանները. կան զոհեր
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևելյան շրջանում գտնվող Զաբլատանի թաղամասը ռմբակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս հինգը` վիրավորվել:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը: Ինչպես նշվում է, սիրիական մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերի և ծայրամասերի ռմբակոծությունները հաճախացել են սեպտեմբերի վերջից:
Հիմնականում ռմբակոծության և հրթիռակոծության է ենթարկվում քաղաքի պատմական կենտրոնը: Գրոհայինները կրակ են բացում Դամասկոսի արևելյան և հարավարևելյան շրջաններից՝ խախտելով դեէսկալացիոն գոտիների մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Աստանայի բանակցությունների արդյունքում: