Գենետիկ փոփոխություններ, որոնք ինքնատիպ արտաքինի պատճառ են դառնում (լուսանկարներ)
Գենետիկ մուտացիաներն այնքան բարդ գործընթաց են իրենցից ներկայացնում, որ հաճախ զարմանահրաշ արդյունքներ են ունենում: Այս մասին գրում է Bright Side-ը՝ ներկայացնելով յուրաօրինակ արտաքինով մարդկանց, որոնց գեներում փոփոխություններ են տեղի ունեցել:
1. Աչքի լսնամաշկություն: Այս գենետիկ փոփոխությունն ազդում է միայն աչքերի վրա, ինչի արդյունքում պիգմենտները վերանում են ծիածանաթաղանթից:
2. Կարմիր վարսեր աֆրիկացիների մոտ: Աֆրիկյան և ասիական ժողովուրդների մոտ սերունդեսերունդ ժառանգվող գենետիկ խանգարումներից մեկը կարմրագույն վարսերն է:
3. Գիգանտիզմ: Այս խանգարումն ուղեկցվում է բավականին լուրջ առողջական խնդիրներով և հաճախ հանգեցնում վաղաժամ մահվան:
4. Հետերոքրոմիա: Այս երևույթով պայմանավորված մարդու աչքերը տարբեր գույներ են ունենում:
5. Լսնամաշկություն: Սա ողջ աշխարհում ամենահայտնի գենետիկ փոփոխությունն է, որը հատուկ է էթնիկ ցեղախմբերին: Լսնամաշկ մարդիկ ոչ միայն արտաքինով են տարբերվում, այլև որոշակի առողջական խնդիրներ են ունենում, ինչպես օրինակ՝ խլություն, վատ տեսողություն և նման խանգարումներ:
6. Պյեբալիզմ: Այս փոփոխության արդյունքում նորածինների կամ մեծահասակների մոտ որոշակի մազափնջում բացակայում են մելանոցիտ կոչվող բջիջները՝ վարսերին սպիտակ գույն հաղորդելով:
7. Խառը երկվորյակներ: Անգամ եթե զույգերը միանման են, նրանք կարող են լույս աշխարհ գալ մաշկի տարբեր գույներով կամ տարբեր գույնի աչքերով:
8. Վիտիլիգո: Այս մուտացիայի հետևանքով մաշկը, վարսերը և նույնիսկ եղունգները գունազրկվում են: Այս խանգարումը որևէ բուժում չունի, բայց հնարավոր է դանդաղեցնել տարածման արագությունը: