Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Եթե Անկարան փորձի բացել ՀՀ սահմանը, Բաքուն կարող է շանտաժի ենթարկել Թուրքիային. Ալ. Սկակով

0

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է Սիրիայի պատերազմից հետո Կովկասում ՌԴ առաջիկա  տարիների դերակատարության, Թուրքիայի, Ադրբեջանի մարտավարության և այլ՝ ներքաղաքական հարցերին: Ըստ քաղաքագետի, եթե Անկարան փորձի բացել ՀՀ սահմանը, Բաքուն անմիջապես շանտաժի կենթարկի Թուրքիային։

-Պարոն Սկակով, աշխարհաքաղաքագետ Ժերար Շալիանը Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին և առաջիկա 20 տարիներին ԼՂ զարգացումները պայմանավորված կլինեն ՌԴ-ի դիրքորոշմամբ: Եվ որ ՌԴ –ն է լինելու Կովկասում թելադրողը, որն էլ կորոշի՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն:

-Նման երկարաժամկետ կտրվածքով կանխատեսում անելը չեմ կարծում, որ ճիշտ է: Անգամ՝ 5-3-2 տարվա կտրվածքով: Իսկ 20-ն արդեն գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Հիշենք, որ 10 տարի առաջ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Սիրիայում պատերազմ կլինի, այնպես որ եկեք ուղղորդվենք առավել տեսանելի հեռանկարներով: Իհարկե, այս շրջանում՝ առաջիկա 4-5 տարիներին ԼՂ հարցի կարգավորման Ռուսաստանի դիրքորոշումով, այո, շատ բան կարող է պայմանավորված լինել, բայց, այնուամենայնիվ, այն միակ գործոնը չէ: Այստեղ՝ Կովկասում շատ կարևոր դերակատարներ են նաև ԱՄՆ-ը,ԵՄ-ն, Թուրքիան և Իրանը: Ինչ վերաբերում է Կովկասում միակ թելադրողին, ապա ՌԴ-ն դա չի կարող անել թեկուզ այն պատճառով, որ բավականին թույլ դիրքեր ունի Կովկասում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկիրը փորձում է առաջ տանել իր քաղաքականությունն ու գիծը, ունի այլ՝ իր համար առավել  կողմնորոշիչներ՝ Թուրքիան, այդ իսկ պատճառով Կովկասը ՌԴ–ի համար համարել միակ ձգողականության կենտրոնը չի կարելի և կոռեկտ էլ չէ:

- Վերջերս ավարտվեց ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը: Ի՞նչ արդյունքներ ունեցան դրանք և ի՞նչ հարցեր էին օրակարգում:

- Որևէ հատուկ արդյունք չկա, հիմա Վրաստանն ու Ռուսաստանը դադարի վիճակում են, քանի որ մոտ 1 տարի առաջ վերցված դադարը շարունակվում է: Այնպես, որ միմյանց նկատմամբ հնարավոր նոր քայլերի վերաբերյալ հնարավորությունները կան, բայց առայժմ շոշափելի արդյունքներ չկան: Նման հարցեր կարող են լինել ՌԴ-Վրաստան վիզային ռեժիմին, դյուրացմանը, սահմանների երկուստեք համագործակցության,  Աբխազիային ու Օսիային վերաբերող հարցեր: Հարցեր, որոնք շատ կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար:

- Կրկին թարմացվել է հայ-թուրքական սահմանի հարցը, նախ Հայաստանը հայտարարեց, որ զույգ արձանագրությունների չվավերացման հիմնական մեղավոր Թուրքիան է, որը նախապայմաններ է առաջադրում, ապա Անկարան մեղադրեց Հայաստանին, ինչին հետևեց նաև ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ այս թեման թարմացավ, կա արդյոք որևէ արտաքին ազդակ՝ նման նոր նախաձեռնության համար: Մանավանդ, որ որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Սիրիայից հետո Արևմուտքն ու ՌԴ-ն պայմանավորվել են փաթեթով և եկել-հասել են մինչև Ախուրյան գետ, իսկ  դա չի ենթադրում փակ սահմանների առկայություն:

- Շատ բարդ հարց է, քանի որ վաղ թե ուշ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը երկու երկրները դեռ կվերադառնան: Այսինքն՝ այս հարցը, միևնույն է՝ ակտուալ է լինելու, բայց, ուղղակի, այսօր, թե վաղը դա ակտուալ կլինի, այդքան էլ պարզ չէ: Ես գտնում եմ, որ բացի Թուրքիայի ցանկությունը, կա Ադրբեջանի դիրքորոշումը, որն էլ կտրականապես դեմ էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Եվ Ադրբեջանը ոչ միայն դեմ է, այլև ունի Անկարային շանտաժի ենթարկելու հնարավորություներ և լծակներ: Այդ թվում նաև տնտեսական, որ, այ, եթե Երևանի հետ սկսեք բանակցել, կավելացնենք էներգառեսուրսների գները: Եվ հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան հեռահաղորդակցությունը բարելավելու ներկայիս փորձերը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, չեմ հավատում, որ Թուրքիան հիմա կկարողանա գնալ նման քայլերի: Այնպես, որ չեմ հավատում, որ սահմանի բացման ուղղությամբ ինչ-ինչ տեղաշարժեր այս պահին հնարավոր են:

-Թուրքիայի նախագահը վերջին 2 ամսում 2 անգամ դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրեց կարգավորել արցախյան հարցը: Ձեզ հայտնի՞ է, թե ինչ է կոնկրետ խնդրում Էրդողանը Վլադիմիր Պուտինից և ինչ դիրքորոշում ունի այս հարցում ՌԴ նախագահը։

-Կարող եմ վստահեցնել, որ Թուրքիայի համար Արցախի հարցը կարևոր չէ, բայց Թուրքիայի համար կարևոր են Ադրբեջանի էներգառեսուրսները և Ադրբեջանի վրա ազդեցությունը: Այնպես որ, Թուրքիայի ձեռքերը կապած են: Եվ ավելին՝ ասեմ, որ Արցախը ոչ այնքան Թուրքիայի, այլ Իրանի հետարքրքությունների տիրույթում է:

- 2018թ. ապրիլից հետո ՀՀ վարչապետի հարցը Հայաստանի ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է: Մոսկվային ևս այն հետաքրքրում է։ Վարչապետ Կարեն Կարապետյան–նախագահ Սերժ Սարգսյան այլընտրանքի հարցում Մոսկվան ունի՞ ինչ-ինչ նախապատվություններ:   

- Հնարավորն է, որ Ռուսաստանն ունենա, բայց դրանք ոչ թե այս կամ այն անձի առումով են, այլ որ Մոսկվան հետաքրքրված է Հայաստանում կայունությամբ, որն անխուսափելի է, եթե միայն իշխանությունն ունի վստահության բավարար բարձր պաշար: Եվ, թերևս, այն, որ Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության պաշարն այնքան էլ մեծ չէ, անհանգստացնում է նաև Մոսկվային: Կրկնում եմ՝ կայունությունը, ոչ թե այս կամ այն անձը:

 





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов





Москва

Иерей Александр Туховский: Очень нужна помощь!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Надежда Бабкина

"7Дней": певицу Бабкину заметили с молодым помощником после разрыва с мужем




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС


Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Уехавший в США продюсер «Ласкового мая» забросил могилу несовершеннолетнего сына



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России