ԱՄՆ-ի առաջին հայ դատավորը պատրաստվում է թոշակի անցնել
ԱՄՆ-ի առաջին հայազգի դատավորը՝ 65-ամյա Սեմյուել Տեր-Եղիայանը, ով հայ ներգաղթյալների ժառանգներից է, թոշակի է անցնում:
«Նա մի շարք հնչեղ գործեր է վարում: Հոկտեմբերին նա նախկին ուսանող Ահմադ Թունիսիին դատապարտել է 15-ամյա ազատազրկման Սիրիայում գործող ակաբեկիչներին միանալու մտադրության համար», - գրում է New Haven Register կայքը:
ԱՄՆ-ի առաջին հայ դատավորը պաշտոնապես թոշակի կանցնի փետրվարի 17-ին: Նրա կողմից քննվող բոլոր գործերը կփոխանցվեն իր գործընկերներին:
Սեմյուել Տեր-Եղիայանը ծնվել է Հալեպում, մեծացել Լիբանանում և 19 տարեկանում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 2003 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից նշանակվել է դաշնային դատավոր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ներկայացրել էինք Եվրոպայում և ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող ֆրանսահայ ծաղրանկարիչ Էդմոն Քիրազի կյանքի ուղին: