Մեքսիկայում արտասահմանցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր և վիրավորներ
Մեքսիկայում արտասահմանցի զբոսաշրջիկներին էքսկուրսիայի տանող ավտոբուսը վթարվել է, ինչի հետևանքով 11 մարդ զոհվել է:
Ինչպես հայտնում է РИА Новости՝ հղում անելով Կինտանա-Ռոո նահանգի նահանգապետի գրասենյակին, կա 11 զոհ, 15 վիրավոր, որոնցից շատերին հիվանդանոց են տեղափոխել մասնավոր մեքենաներով: Նախնական տվյալների համաձայն՝ զբոսաշրջային ավտոբուսը կողաշրջվել է:
Զբոսաշրջիկները Մեքսիկա են ժամանել կրուիզային նավով և ուղևորվելիս են եղել Չակչոբեն քաղաք: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում 31 զբոսաշրջիկ է գտնվելիս եղել, որոնք ժամանել էին տարբեր երկրներից, այդ թվում՝ Կանադայից և Իտալիայից: