Ամերիկացի ուֆոլոգը ցուցադրել է Յեթի ձնեմարդու գլուխը, որը 65 տարի պահվել է սառցախցիկում (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բնակվող կինոլոգ և նկարիչ Փիթեր Քեյնը երկար տարիներ հետաքրքրվում է առասպելական Յեթի ձնեմարդու որոնումներով, ՉԹՕ-ներով և այլմոլորակայինների որսով:
Ինչպես գրում է Life.ru-ն, օրեր առաջ ամերիկացին համացանցում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով դեռևս 1953-ին իր հոր սպանած ձնեմարդուն, որի գլուխը մինչ օրս պահվել է սառցախցիկում:
Ամերիկացու խոսքով՝ Բիգֆութի կամ ձնեմարդու գլուխը 50 կգ-ից ավելի է կշռում: Նա պնդում է, որ ընտանեկան մասունքը, որը տասնյակ տարիներ գաղտնի է պահվել, իրական է:
Նրա տեսանյութը համացանցում մի քանի օրում 100 000 դիտում է ունեցել: Շատերը հումորվ են արձագանքել, մի մասն էլ չի կասկածում նրա խոսքերին: