Բերլուսկոնի. Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես է խաղում ներկայիս Միլանը
«Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բերլուսկոնին խոստովանել է, որ դժվարությամբ է դիտում ներկայիս «Միլանի» խաղերը.
«Գուցե ես ակումբի նախկին նախագահն եմ, այնուամենայնիվ համարվում եմ «Միլանի» մեծ երկրպագու: Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես է խաղում ներկայիս թիմը: Դժվարությամբ եմ նայում հանդիպումներն ամբողջությամբ:
Կտրականապես դեմ եմ ակումբի նման զարգացմանը և կազմի նման ընտրությանը: Այն համակարգը, որ մեզ նման մեծ նվաճումների է հասցրել, չպետք է մոռացվի:
Կարծում եմ՝ ակումբի մարտավարությունը պետք է փոխվի և թիմը հանդես երկու կենտրոնական հարձակվողներով»,- Բերլուսկոնիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: