Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Ոչ մի քաղաքացի չի տուժելու, բայց փոխհատուցում նախատեսված չէ. պաշտոնյան` ՀՀ–ում աջ ղեկով ավտոմեքենաների վաճառքի սահմանափակման մասին

0

2018-ի ապրիլի 1-ից ժամանակավորապես աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան արգելելու և այդ տրանսպորտային միջոցների վերահաշվառումը սահմանափակելու վերաբերյալ նախագծերը դեռևս քննարկման փուլում են: Այս մասին Tert.am-ը զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Ըստ պաշտոնյանի՝ աջ ղեկով ավտոմեքենա ունեցող ոչ մի քաղաքացի չի տուժելու, բայց փոխհատուցում նախատեսված չէ։

- Կներկայացնե՞ք, թե ինչ է ենթադրում տրանսպորտային միջոցների վերահաշվառումը սահմանափակելու վերաբերյալ դրույթը, արդյոք դրանով արգելվելու է աջակողմյան ղեկով մեքենաների վաճառքը ներսում:

- Նախ ասեմ, որ սրանք դեռևս նախագծեր են, որոնք ներկայումս քննարկվում են շահագրգիռ պետական կառավարման մարմիններում և նաև դրված է հասարակության հետ քննարկման: Վերջնական տարբերակը կլինի, երբ որ կառավարությանը կներկայացվի որոշման նախագիծ: Ինչ վերաբերում է հաշվառում իրականացնելու սահմանափակմանը, ապա այն միտված է, որ ներմուծման հետ զուգահեռաբար հաշվառումը բացառվի: Այսինքն` մենք արգելքում ենք աջակողմյան տրանսպորտային միջոցների ներմուծումը` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության երթևեկությունն աջակողմյան է: Աջակողմյան մեքենաներ հնարավոր է վաճառել համապատասխան թույլտվությամբ: Ճանապարհային ոստիկանությունը տալիս է վերասարքավորման թույլտվություն, այսինքն` ղեկը փոխելուց հետո հնարավոր է վաճառել:

-Եթե աջակողմյան մեքենան արդեն ներկրված է և շահագործվում է, իմաստը որն է վաճառքի արգելք սահմանել։

-Դա միտված է նրան, որ արդեն աջակողմյան ղեկային համակարգով մեծ թվաքանակի տրանսպորտային միջոցներ են Հայաստանում շահագործվում և չեն պահպանվում ՀՀ-ում ճանապարհային երթևեկության անվտանգությունը:

- Միևնույնն է այդ մեքենաների կոնկրետ թվաքանակ կա և մեքենայի տերն է փոխվում, ոչ թե պակասում կամ ավելանում է մեքենաների թվաքանակը:

-Կրկնում եմ, որ սրանք նախագծեր են, որոնք քննարկման փուլում են:

-Եթե դրանք նախագծեր են, որոնք դեռ քննարկվում են, այդ դեպքում ԵԱՏՄ-ի պահանջը, հնարավոր համարո՞ւմ եք, որ քննարկումներից հետո քաղաքացիների դեմ լինելու արդյունքում փոխվի: Այսինքն՝ չկատարենք, հակառակ գործենք:

- Իհարկե նախագծերը յուրաքանչյուր դեպքում հնարավոր է ինչ-որ փուլում ենթարկվեն փոփոխության, ես այսօր մեկնաբանում եմ այն նախագծերը, որոնք շրջանառվում են: Եթե որևէ բան հակասում է ԵԱՏՄ պահանջներին, ապա համապատասխան ընթացակարգեր կան, նախատեսված անցումային շրջաններ: Մենք ԵԱՏՄ-ին հակառակ չենք կարող գործել:

-Այդ դեպքում ի՞նչն է հնարավոր փոխել նախագծերում:

-Նախագծերում հիմնական սկզբունքներն են արձանագրված, ոչ բոլոր դրույթներն են ԵԱՏՄ-ով նախատեսված:

-Իսկ հաշվառման սահմանափակումը դա այն սկզբունքնե՞րն են, որոնք փոփոխության ենթակա չեն:

- Դրանք հիմնականում մեր երկրում և ընդհանրապես ամբողջ աշխարհի պրակտիկայից ելնելով սկզբունքներն են, որով մենք նախաձեռնել ենք փոփոխություններ:

- Ո՞վ է պատասխանատու, եթե այդ քաղաքացիները տուժեն այս փոփոխությունից և ֆինանսական կորուստ կրեն:  

- Ի սկբզբանե ոչ մի քաղաքացի չի տուժելու, մեր գործողություններն ուղղված չեն լինելու որևէ քաղաքացու օրինական շահերը ոտնահարելուն:

-Այսինքն՝ փոխհատուցում նախատեսելո՞ւ եք:

-Փոխհատուցում նախատեսված չէ, բայց որևէ քաղաքացու շահ չի անտեսվելու:

-Ինչպես չի տուժելու, եթե որևէ մեկը աջ ղեկով մեքենա ունի, սակայն ուզում է այն վաճառել և չի կարող մինչև ղեկը չփոխի, ինչը հավելյալ ծախս է նրա համար:

- Դա ըստ այսօրվա նախագծի, քննարկման արդյունքներում կնայենք վերջնական տարբերակը: Յուրաքանչյուր հարց ենթակա է փոփոխության, մինչև ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը: Մեզ համար առաջնային և կարևորը քաղաքացիների անվտանգությունն է: Մենք դեռևս այդ հարցերը քննարկում ենք, երբ որ հստակ որոշում կլինի, այդ մասին կասենք:

- Տեսակետ կա, որ անվտանգության նկատառումներով ղեկի փոփոխությունն ավելի ռիսկային է, դուք մասնագիտական վերլուծություն ունեք այդ առումով:

- Դա աշխարհի փորձն է և այն երկրներում, որտեղ աջակողմյան երթևեկություն է տրանսպորտային միջոցները պետք է լինեն ձախակողմյան, հակառակ դեպքում կունենանք քաոսային իրավիճակ: Դրա համար մենք արգելում ենք ընդհանրապես աջակողմյան ղեկային տրանսպորտային միջոցների ներկրում` անկախ նրանից փոխված է, թե ոչ:

-Չե՞ք անհանգստանում, որ այդ որոշումները կարող են առաջացնել քաղաքացիների դժգոհությունը, ինչը կհանգեցնի բողոքի ակցիաների:

- Բոլորի հետ քննարկում ենք, հետևաբար բողոքի ացկիա, կամ բողոքի տեղիք երբևիցե չենք տալիս: Իհարկե, ամեն ինչ հնարավոր է կանխատեսել, բայց մենք բաց քննարկումներ ենք իրականացնում, կարծիքներ լսում ենք և դա վերջնական տարբերակը չէ:

 





Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Евгений Маргулис

В ЦДКЖ 18 августа ждут любителей группы «Рекорд Оркестр» на Квартирнике Евгения Маргулиса




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Большой шлем

«Надо чем-то жертвовать». Арина Соболенко отказалась ехать на Олимпиаду в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


2023

В рейтинге развития Тамбовская область за 2023 год опустилась на три места



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России