Վորոնեժցի երիտասարդը կրկնել է Ժան-Կլոդ Վան Դամի հայտնի հնարքը (տեսանյութ)
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի բնակիչը կրկնել է Ժան-Կլոդ Վան Դամի հնարքը՝ շպագատ նստելով երկու մարդատար ավտոմեքենաների միջև:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, ի տարբերություն հոլիվուդյան դերասանի, որը դանդաղորեն շպագատ էր իջնում Volvo բեռնատարների միջև՝ ոտքերը կողքի բացելով, վորոնեժյան տեսանյութի հերոսը դա հնարքը կատարել է ոտքերը առաջ և հետև բացելով: Իսկ ավտոմեքենաներն այդ ընթացքում դանդաղորեն առաջ էին ընթանում ամանորյա տոնածառի կենտրոնական այգու կայանատեղիում:
Հիշեցնենք, որ բելգիացի դերասանի մասնակցությամբ 2013-ին հրապարակված հայտնի տեսանյութը մեծ թվով դիտումներ էր ունեցել և առիթ դարձել բազմաթիվ կրկնօրինակումների: