Ռոնալդուն մտադիր չէ Չիլիում մանկական հիվանդանոց կառուցել
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է ֆինանսավորել Չիլիում մանկական հիվանդանոցի կառուցումը:
«Դա կեղծ լուր է, որը տարածել է այն նույն մարդն, ով մշտապես կեղծ լուրեր է տարածում հայտնի մարդկանց մասին, իսկ Կրիշտիանուն դարձել է նրանցի մեկը: Այդ լուրն առաջինը հրապարակել է EFE գործակալությունը և արդեն հերքել է այն», - Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ մեկնաբանել է Ռոնալդուի շահերը պաշտպանող գործակալը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն խնդրել է «Բարսելոնային» չեմպիոնական միջանցք կազմել «Ռեալի» համար մի քանի օրից կայանալիք «Էլ Կլասիկոյից» առաջ՝ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող դանալու առթիվ: