Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

ԱՄՆ-ի կողմից պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի․ ամերիկահայ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով ՀՀ-ի քվեի մասին

0

Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի կարծիքով՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի քվեն ազդեցություն չի ունենա արդեն թուլացած հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, և  դա հակառակ բոլոր այն սպառնալիքներին, որ հնչեցին ամերիկյան պետական ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ նախագահ Թրամփի կողմից:

Tert.am-ի հետ զրույցում նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ նախ բանաձևին դեմ քվեարկած պետությունների թիվն այնքան մեծ և տպավորիչ է, որ պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի, նույնիսկ եթե նախագահը որոշի իսկապես քայլեր ձեռնարկել իր անիրականանալի սպառնալիքի գծով:

«Երկրորդ` ցավոք սրտի պետք է ասեմ, որ ԱՄՆ-ի պետական շրջանակները Հայաստանի դիրքորոշումը չեն ընդունի որպես ինքնուրույն քաղաքականության դրսևորում, այլ՝ Ռուսաստանի հետ համադրված քայլ: Երրորդ` ԱՄՆ-ը միշտ էլ ըմբռնումով է մոտեցել Միջին Արևելքի թատերաբեմում հայկական դիրքորոշումներին, որովհետև հասկացել է, որ հայությունն ունի արաբական երկրների մեջ փոքրամասնության լինելիության խնդիրներ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն։ Բանաձևին կողմ քվեարկած պետությունների թվում է նաև Հայաստանը։

Դիտարկմանն ի պատասխան, թե ինչ է կարծում` արդյո՞ք Հայաստանը, քվեարկությանը չմասնակցելով կամ ձեռնպահ մնալով, չէր կարող փրկել հայ-ամերիկյան հարաբերությունները, Վիգեն Հովսեփյանը մատնանշեց մի քանի հանգամանք, որոնք մի շարք բարդություններ կարող էին առաջացնել Հայաստանի համար այդ պարագայում:

«Առաջինը լուրջ վտանգի առջև կհայտնվեին արաբական երկրներում եղած հայ համայնքները՝ հավանական ծայրահեղական դրսևորումների դեպքում: Երկրորդ՝ կարող էին դժվարություններ ստեղծվել  Ռուսաստանի հետ, որը հիմա, ինչպես Խորհրդային տարիներին, ճգնում է արաբական ազգայնական ճակատ ստեղծել: Եվ վերջապես, որպես ազատագրական դատ ունեցող ժողովուրդ, հայոց պետական դիրքորոշումները նաև պետք է  նկատի առնեն պաղեստինյան ազատագրական դատի հիմնական խնդիրները»,- նշեց նա՝ նկատելով` եթե իհարկե, ՀՀ արտաքին հարաբերությունների համար գլխավոր առաջնահերթությունն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումն է, ապա մինչ Երուսաղեմը, շատ ուրիշ արդյունավետ հարթակներ գոյություն ունեն հարաբերությունների ջերմացման համար:

Հայ-ամերիկյան հարաբերություններում ֆինանսական օգնություն ստանալը պե՞տք է լինի առաջնային` դիտարկմանը պատասխանելիս`  ամերիկահայ քաղաքագետը նկատեց, որ առաջին հերթին պետք է փոխել այն թյուր կարծիքը, թե Հայաստանին հասնող ամերիկյան օգնությունը սահմանափակվում է միայն այն պաշտոնական արտաքին ֆինանսական օժանդակությամբ, որ ԱՄՆ կոնգրեսը ամեն տարի քվեարկում է:

«ԱՄՆ «օգնությունը» շատ ավելի տարաբնույթ է և ընդգրկուն, ունի շատ այլ պաշտոնական և կիսապաշտոնական դասավորումներ: Դժվար է կանխատեսել, թե նախագահ Թրամփն ինչպիսի քավության նոխազներ կստեղծի Երուսաղեմի հարցում, համենայնդեպս, այստեղ ևս ամերիկահայ համայնքի և լոբբիի դերը կարող է որոշիչ դեր ունենալ: Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքը կամ նույնիսկ առաջնային տեղը պետք չէ, որ ֆինանսական օգնությունը լինի»,- ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин: Москвичи стали победителями Российской роботехнической олимпиады





Москва

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Pink Floyd

Сооснователь Pink Floyd: Западу плевать на принцип верховенства права




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Евразийский международный университет объявляет конкурс среди актеров, моделей, спортсменов на статус Амбассадоров университета

"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок

Сергей Собянин открыл новый футбольный манеж в районе Ново-Переделкино


Уимблдон

Тернистый путь: Медведеву и Андреевой не повезло с жеребьёвкой на Уимблдоне, у Калинской и Рублёва сетки полегче



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Бесплатную питьевую воду начали раздавать в городском транспорте из-за жары



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России