Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Թե՛ նախորդ տարիներին, թե՛ այս տարի Ամանորին ՀՀ մարզերի հյուրանոցները 100%-ով զբաղեցված են. Ա. Նազարյան

0

Ե՛վ նախորդ տարիներին, և՛ այս տարի Հայաստանի մարզերի հյուրանոցները 100 %-ով զբաղեցված են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արմհոթելզ» ընկերության տնօրեն Աշոտ Նազարյանը:

«Շատի և քչի համեմատական դնելը հնարավոր չէ, որովհետև որպես կանոն Ամանորին Երևանից դուրս մարզերի հյուրանոցները 100%-ով զբաղեցվում են: Այդպես է և՛ վերջին տարիներին, և՛ այս տարի: Հիմանական սպառողը մեր ներքին շուկան է, բացառությամբ Ծաղկաձորի, որտեղ գալիս են ռուսական շուկայից»,- նշեց նա:

Աշոտ Նազարյանը նաև հայտնեց, որ Երևանի մասով էլ այս տարի ակտիվություն նկատվում է, բայց ավելի շատ պարսկական շուկայից:

Զբոսաշրջության պետական կոմիտեի պետի տեղակալ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ արտասահմանյան բազմաթիվ ամրագրման կայքերի տվյալներ և  հրապարակումներ կան, որ Հայաստանը, Երևանը բավականին գրավիչ է զբոսաշրջիկների համար: Նա նկատեց, որ Հայաստան նախընտրում են գալ և Ամանորն այստեղ անցկացնել ոչ միայն ռուսները, իրանցիները, այլ նաև եվրոպացիները:

«Ավելի հստակ տվյալներ կունենանք երբ այս ժամանակահատվածն անցնի և տվյալները ամփոփենք: Մենք ընթացիկ տվյալներ չենք ունենում, հաշվետու ժամանակահատվածից հետո տվյալներ կունենանք, թե ինչ պատկեր ունեցանք»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այսօր Հայաստանի հանգստավայրերում հետաքրքիր ու տարբերակված առաջարկներ կան ամանորյա փաթեթների տեսքով, և դրանցից օգտվողներն էլ բավականին շատ են: Ինչ վերաբերում է մատչելիությանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի պետի տեղակալը նշեց, որ շատ լայն գնային առաջարկներ կան՝ 3-4 օրը 90-ից 200 հազար և ավելի դրամի սահմաններում:

«Օրինակ, շատ հետաքրքիր առաջարկ կա Գյումրիում՝  3 գիշեր 4 օրը ամանորյա փաթեթով, որի մեջ մտնում է ամանորյա միջոցառում, օրերի ընթացքում երեքանգամյա սնունդ և այլն, այս ամենը մեկ անձի համար 93 հազար դրամ արժե»,- հայտնեց նա:

Մեխակ Ապրեսյան խոսքով՝ զբոսաշրջիկների համար շատ լավ պայմաններ են ստեղծվել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում և Արցախում: Ըստ նրա՝ ՀՀ-ում և Արցախում նախատեսված են հետաքրքիր միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլն:

«Դուք տեսնում եք՝ Երևանն ինչ գեղեցիկ պատրաստված սպասում է հյուրերին: Հայաստանը և Արցախը պատրաստ են դիմավորելու հյուրերին և համոզված ենք, որ Հայաստանում Ամանորը դիմավորող շատ զբոսաշրջիկներ կունենանք: Ինչն է կարևոր, մենք նախ պետք է ապահովենք ծառայությունների բարձր որակ, ինչը կարծես թե մեզ մոտ ստացվում է և լավ միջոցառումներ ունենանք: Իհարկե, նաև մեր լեգենդար հյուրընկալությունն ու հյուրասիրությունը ցույց տանք, որ զբոսաշրջիկը մեզ մոտ միշտ ընդունված զգա և հաջորդ անգամ էլ ցանկանա գալ»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

 





Губернаторы России
Москва

Собянин: В кварталах реновации появится более 70 социальных объектов





Москва

На фестивале «День молодежи» пройдет конкурс короткометражного кино


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В кварталах реновации появится более 70 социальных объектов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Земфира

11 самых грустных песен на русском языке: от ДДТ до Земфиры




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня


Уимблдон

Елену Рыбакину «лишили» Уимблдона



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

На смартфоны выйдет игра Too Hot to Handle 3 по реалити-шоу «Испытание соблазном»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России