Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2018

«Հայկական ժամանակ». Գագիկ Հարությունյանը նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ  

0

«Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բանն այն է, որ այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը: Իշխանությունները, սակայն Հարությունյանին թոշակի ուղարկելու մտադրություն չունեն: Նախ, քննարկվում էր Հարությունյանին երկրի նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունը, հիմա, փաստորեն, ՍԴ գործող նախագահի համար այլ տարբերակ է քննարկվում:  

 

Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որը ի պաշտոնե զբաղեցնում է երկրի նախագահը, կվերանա: Նախատեսվում է ստեղծել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բաղկացած է լինելու տասն անդամից, հինգը լինելու են Ազգային ժողովից, հինգը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից: Խորհրդի անդամներն ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: Խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

 

Նշենք նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի աշխատավարձը Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից (1 միլիոն 330 հազար դրամ) պակաս լինել չի կարող: 

 

ԱԺ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնական և այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անձը:

 

Սակայն ԱԺ-ի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը այլևս չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնել:

 

Ազգային ժողովի խմբակցությունները, սակայն Ամանորից հետո դեռ լիարժեք չեն անցել աշխատանքային գրաֆիկին և չեն քննարկել՝ ում թեկնածությունն են առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում:

 

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Հայկական ժամանակի» հարցին, թե ու՞մ թեկնածությունն են առաջադրելու, պատասխանեց, որ իրենք դեռ քննարկումներ չեն արել այս հարցի շուրջ և չցանկացավ այլ հարցերի պատասխանել:

 

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս ասաց, որ իրենք դեռ չեն քննարկել հարցը:

 

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մեր հարցին պատասխանեց, որ իրենք, անպայման, ցանկանում են թեկնածուներ առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում, սակայն դեռ հստակ չեն որոշել՝ ում: Մեր մյուս հարցին՝ կհասցնե՞ն արդյոք սահմանված ժամկետում ավարտել քննարկումներն ու որոշել թեկնածուներին, Նազարյանը նշեց, որ միանշանակ կհասցնեն, քանի որ ընտրությունները փետրվարին են կայանալու:

 

ՀՅԴ խմբակցությունից չցանկացան պատասխանել «Հայկական ժամանակի» հարցերին. խմբակցության պատգամավորները պնդում էին, թե զբաղված են»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 





Губернаторы России
Москва

Собянин заявил, что транспортная доступность Мневниковской поймы будет улучшена





Москва

Состоялась церемония вручения премии Men Today Trends


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Состоялась церемония вручения премии Men Today Trends




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Детская зона «ЯРКО» – на Летней Спартакиаде «Газпром-Медиа Холдинга»

Контрольный матч. "Спартак" обыграл "Торпедо".

На причалах Москвы пройдут тренировки проекта «Спортивные выходные»


Ролан Гаррос

Россия — первая по теннисным отказникам! Почему сразу девять наших сказали «нет» Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Владивосток готовится к Всероссийскому молодежному театральному фестивалю “Место силы – Владивосток”



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России