Ֆինլանդիայում բացվել է «Գաղերի խաղ»-ի թեմայով առաջին սառցե հյուրանոցն աշխարհում (լուսանկարներ)
HBO Nordic հեռուստաալիքը Lapland Hotels SnowVillage-ի հետ համագործակցության շրջանակում ուշագրավ անակնկալ է մատուցել հանրահայտ «Գաղերի խաղը» հեռուստասերիալի սիրահարներին:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, մայրաքաղաք Հելսինկիից ոչ հեռու գտնվող Կիտիլյա հանգստավայրում բացվել է «Գահերի խաղ»-ի թեմայով առաջին սառցե հյուրանոցն աշխարհում, որն ունի 24 համար: Սակայն դրանցից միայն 10-ն է նախատեսված գիշերակացի համար:
Հմուտ նկարիչների, դիզայներների ու քանդակագործների շնորհիվ հյուրանոցում ամեն քայլափոխի կարելի է տեսնել սերիալային հերոսների պատկերներն ու քանդակները:
Հյուրանոցի ներսում օդի ջերմաստիճանը -5 աստիճան է: Հյուրերին խորհուրդ է տրվում մեկ գիշերվանից ավել չմնալ այնտեղ: