«Գահերի խաղը» սերիալի պաշտպանիչ պատը հայտնաբերել են Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Յակուտիայի Հանրապետությունում հայտնաբերել են «Գահերի խաղը» հեռուստասերալի տեսարաններում պատկերված պատը:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ տեսողական նմանություն են հայտնաբերել հսկայական պաշտպանական կառույցի, որը լեգենդի համաձայն պաշտպանում է Յոթ թագավորությունը և «Լենայի սյուներ» կոչվող բնական այգու միջև:
Համապատասխան լուսանկարը հրապարակվել է ամերիկյան հեռուստասերիալի երկրպագուների Instagram-յան էջում՝ «Պատը իրականում գոյություն ունի» կից գրությամբ:
Երկրպագուները նշել են, որ այն իսկապես նման է սերիալում պատկերված պատին, որը յոթերորդ եթերաշրջանի վերջին մասում կործանել է Սառցե վիշապը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս կազմող «Լենայի սյուներ» բնական այգին կազմված է հազվագյուտ գեղեցկության ուղղահայաց ժայռային կազմավորումներից, որոնք տեղակայված են Լենա գետի ափին: