Ջոան Ռոուլինգը Թրամփին «աքլոր» է անվանել Մեծ Բրիտանիա այցը չեղարկելու համար
Հայտնի բրիտանացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցի չեղարկմանը:
Ինչպես գրում է Life.ru-ն՝ 52-ամյա բրիտանուհին Թրամփին «աքլոր» է անվանել: Ռոուլինգն իր միկրոբլոգում կիսվել է Թրամփի՝ այցը չեղարկելու մասին թվիթերյան գրառմամբ և կից աքլորի տեսքով էմոջի է տեղադրել: Հարի Փոթերի գրական մոր այդ հարապարակումը կիսվել է 3600 անգամ և 24 000 լայք է հավաքել՝ բուռն քննարկումներ առաջացնելով:
Վիպասանուհու ոչ բոլոր հետևորդներն են նրա հետ համաձայնել Թրամփին քննադատելու հարցում: Ռոուլինգը ավելի քան 14 մլն հետևորդ ունի: Ամերիկացի երկրպագուներից մեկը նշել է, որ Թրամփն այնպիսին է, ինչպիսին բոլոր ամերիկացիները, և որ իր հայրենակիցները մեծացել են Հարի Փոթերի մասին գրքերը կարդալով: