103news.com
World News in Armenian
Январь
2018

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքից հետո նույն գնով ավելի վատ որակի մեքենաներ են ներկրվելու. ներմուծող ընկերության տնօրեն

0

Բնական է՝ դեմ եմ օրինագծին, պայքարին միանում եմ այլ տարբերակներով. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Jcars» ավտոմեքենա ներմուծող ընկերության տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հաստատված աջ ղեկային կառավարման համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018-ի ապրիլի 1-ից արգելող նախագծին:  

Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում նախագծի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը նշել էր, որ իրենք պայքարը կշարունակեն այն դեպքում, երբ ներմուծողները կպայքարեն, քանի որ իրենց հիմնական պահանջներից մեկն արդեն իրականացել է՝ աջ ղեկով մեքենաների վերահաշվառման արգելքը հանվել է:

Ներմուծող ընկերության տնօրենն էլ Tert.am-ին ասաց, որ ակցիաներին ֆիզիկապես ներկա լինելու հնարավորություն թեև չի ունեցել երկրում չգտնվելու պատճառով, բայց միացել է նախաձեռնության բողոքին այլ տարբերակներով՝ հարցազրույցներ, նամակներ:

«Բնական է՝ պայքարելու ենք, չենք համակերպվելու: Կմիանամ նախաձեռնությանը և միասին կքննարկենք ավելի լուրջ, ավելի ռացիոնալ տարբերակներ»,-ասաց նա:

Վարդան Մկրտչյանը նշում է, որ օրենքի ընդունումը, բնականաբար, բացասաբար է ազդելու իրենց գործունեության վրա որպես ներմուծող ընկերություն, իսկ հիմնավորումը, որ աջ ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքը նաև պայմանավորված է անվտանգության խնդիրներով, նա անհիմն է համարում:

«Անվտանգության խնդիր բացարձակապես այստեղ չկա: Ենթադրում եմ, որ որոշ մարդկանց անձնական շահերից ելնելով է այս արգելքը դրվում: Անվտանգության տեսակետից դա ուղղակի աբսուրդ է՝ կան շատ ավելի լուրջ խնդիրներ, ավելի առաջնահերթ խնդիրներ, որոնց պետք է անդրադառնալ: Եվ հարցն ավելի շուտ այստեղ սոցիալական է: Եթե մարդ կարողանար գնել նոր մեքենա ավտոսրահից, բնականաբար այսպիսի խնդիր գոյություն չէր ունենա, աշխարհի ոչ մի զարգացած երկրում նման բան չկա, որ արգելք լինի»,-ասաց նա:

Ներմուծող ընկերության տնօրենը կարծում է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքից հետո անվտանգության խնդիրն ավելի է բարդանալու: Նաև՝ նույն գնով ներմուծվելու են ավելի վատ որակի մեքենաներ:

«Ավելի վտանգավոր է աջ ղեկանիվով մեքենան ձախ դարձնելը, նույն գնային տիրույթում Գերմանիայից կամ Ամերիկայից կբերեն, օրինակ, վթարված մեքենաներ, ավելի մեծ վազքով, որոնք, բնականաբար, ավելի վտանգավոր են: Վտանգը հենց այդտեղ է, ոչ թե աջ ղեկով մեքենաների մեջ»,-ասաց նա:

Նա նշեց, որ պայմանավորված նաև գնային տարբերությամբ և մատչելիությամբ՝ աջ ղեկանիվով մեքենաների պահանջարկը մեծ է:

«Մարդիկ հասկանում են, որ աջ ղեկով մեքենաները շատ ավելի որակով են, և շատ ավելի զգուշավոր են աջ ղեկով մեքենաների վարորդները»,-ասաց նա:

Tert.am-ը փորձեց պարզել նաև այլ ներմուծող ընկերությունների դիրքորոշումը, սակայն շատերը հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ, իսկ «Ավտոիմպորտ Արմենիա» ավտոմեքենաների ներմուծման ընկերությունից էլ Tert.am-ին միայն ասացին, որ դեմ են նմանատիպ որոշմանը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Кристина Орбакайте

Кристина Орбакайте ставит точку в своих отношениях с Россией




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

РПЛ. ЦСКА — «Ахмат». Прямая трансляция, смотреть онлайн

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Хуберт Хуркач

Хуркач пожертвует по €100 за каждый эйс пострадавшим от наводнения



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Кузнецов попал в больницу после матча КХЛ с «Северсталью»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России