Թայվանի ափերին երկու ծնոտ ունեցող «այլմոլորակային» շնաձուկ են հայտնաբերել (լուսանկար)
Թայվանի հարավարևելյան ափերին Թայվանի ձկնորսների հետազոտական ինստիտուտի աշխատակիցները հազվագյուտ ցեղատեսակի օձ-շնաձկան հինգ ներկայացուցիչ են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է The Independent-ը, արտասովոր արարածներին հայտնաբերել են 350 մետր խորություններում: ձկներից մեկը ողջ է մնացել, և կենսաբանները փորձել են ողջ պահել կենդանուն սառը ջրում, սակայն այն միայն մեկ օր է ապրել:
Այս ցեղատեսակի ներկայացուցիչները երբևէ հանդիպել են միայն Ճապոնիայի, Հավայների, Թայվանի ափերին և Խաղաղ օվկիանոսում:
Շնաձկները, որոնք տարօրինակ լուսային կետեր ունեն մարմնի կողքերից, արտասովոր են նաև բերանից դուրս եկող հավելյալ ծնոտի առկայության շնորհիվ: