Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական և էկոլոգիական հետևանքները
Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ
են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա,
Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց
հարակից տարածքներն ու բնակավայրերը: Սրա դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը
խոստանում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդնել ավելի քան 5 մլրդ դոլար,
ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր: