Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2018

Կարևոր հմտություններ, որոնք կօգնեն պահպանել և ամրապնդել հարաբերությունները (նկարազարդումներ)

0

Մարդիկ ենթագիտակցորեն ձգտում են առողջ և կայուն հարաբերություններ կառուցել, և խոսքը ոչ միայն սիրային կապերի, այլ նաև ընդհանուր միջանձնային շփման մասին է: Սակայն փաստ է, որ մարդկանց ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է հենց ռոմանտիկ կապի և ընտանեկան հարաբերությունների վրա:

Տարբեր հոգեբաններ տարբեր մոտեցումներ են առաջարկում այս հարցի վերաբերյալ: Այսպես, ամերիկացի ընտանեկան հոգեբան Գայ Վինչը, որն արդեն ավելի քան 20 տարի օգնում է զույգերին, գտնում է, որ երջանկությունն ու բավարարվածությունը հարաբերություններում կախված են երեք հիմնական հմտությունից:

Վինչը համոզված է, որ այս հմտությունները չեն ձևավորվում ինքնուրույն և շատ հազվադեպ են ի սկզբանե լինում զուգընկերների մոտ: Այս հմտություններն անհրաժեշտ է զարգացնել, ինչի համար փորձ է պետք:

Հոգեբանի գործընկերները ևս մի քանի սովորություն են առանձնացրել, որոնք օգնում են զույգերին բավարարված և երջանիկ լինել իրենց հարաբերություններում:

AdMe.ru-ն պատմել է այս հմտությունների մասին, որոնք կօգնեն պահպանել և ամրապնդել հարաբերությունները:

 

Ապրումակցում


Էմպաթիան դիմացինի վիճակի մեջ մտնելու և ադեկվատ արձագանք տալու ունակությունն է:

Փորձեք դնել ձեզ ձեր զուգընկերոջ տեղը և հասկանալ՝ ինչ է նա զգում տվյալ իրավիճակում: Մի կողմ դրեք ձեր տեսակետը և իրավիճակին նայեք նրա աչքերով, քանի որ հենց էմպաթիան է առողջ ու երջանիկ հարաբերությունների հիմնական պայմաններից մեկը:


- Այսօր էլ մոռացավ:

- Դու բորբոքվեցիր անհեթեթության պատճառով:

 

Ուշադրություն և քաղաքավարություն


Կարևոր է գնահատել ուշադրության փոքր նշանները՝ ծաղկեփնջերը, կոնֆետները, համեղ ընթրիքը, գրկախառնությունները և այլն: Շատերը լուրջ չեն վերաբերվում սիրո այս արտահայտման դրսևորումներին, սակայն դրանք նույնպես օգնում են պահպանել ջերմությունը հարաբերություններում:


- Ես գնել եմ քո սիրած շոկոլադը:




Գործընկերություն


Հարաբերություններում անթույլատրելի է մոռանալ գործընկերության մասին. պարտադիր է հաշվի առնել զուգընկերոջ կարծիքը և որոշումներ կայացնելիս հաշվի նստել նրա հետ:


-Որոշեցի անօթևաններին տալ մեր ձմեռային հագուստը:

 

Ենթադրություններից խուսափելը


Չի կարելի թաքնված իմաստ ու նույնիսկ տհաճ նրբերանգներ փնտրել ձեր սիրեցյալի ասածներում՝ ենթադրելով ամենավատ բաները: Կասկածներ ունենալու դեպքում ավելի լավ է ուղիղ հարցնել նրան՝ ինչ նա նկատի ունի:

- Ի՞նչ տեսք ունեմ:
- Լավ:
«Չի հավանում»:


 

Երախտագիտություն


Զարմանալի է, բայց զուգընկերների համար շատ հաճելի է երախտագիտության խոսքեր լսել ոչ միայն մեծ նվերներ անելու, այլ նաև՝ առօրյայի հետ կապված օգնություն ցուցաբերելու և նման այլ դեպքերում: Շնորհակալություն հայտնելուց հետո ձեր սիրեցյալը կզգա իր կարևորությունը ձեր համար և իրոք կհավատա, որ դուք ունեք նրա կարիքը:


- Շատ եմ սիրում քո պատրաստած նրբաբլիթները:

- Շնորհակալություն:

 

Երջանկություն


Շատերի կարծիքով՝ սիրելի մարդը կերջանկացնի իրենց: Իհարկե, մասամբ սա ճիշտ պնդում է, սակայն երջանկության հիմքը ձեր, այլ ոչ թե այլ մարդու մեջ է: Պետք չէ մտածել, որ միայն զուգընկերն է կարող երջանկացնել ձեզ. դուք ինքներդ եք արարում ձեր երջանկությունը:

«Նա տխուր է և չի նայում ինձ: Մի՞թե էլ չի սիրում ինձ»:


 

Բամբասանքներից խուսափելը


Երբեք չի կարելի խոսել զուգընկերոջ մասին նրա հետևից: Միակ պատճառն այն չէ, որ նա կիմանա այդ մասին և կնեղանա, այլ նաև այն, որ որոշ ժամանակ անց դուք կլուծեք խնդիրը և կմոռանաք դրա մասին, իսկ ձեր բարեկամները և ընկերները, որոնց հետ կիսվել և բողոքել եք, չեն կարողանա ներել ձեր զուգընկերոջը:

Նեղանալու դեպքում ավելի նպատակահարմար է խոսել զուգընկերոջ հետ և քննարկել ձեզ հուզող խնդիրները՝ լինելով հանգիստ և փորձելով խնայել երկուսիդ նյարդերը:

- Ինչպե՞ս են հարաբերությունները կնոջդ հետ:
- Ամեն ինչ լավ է:





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года более 4,7 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин обсудил с секретарем парткома Пекина планы по сотрудничеству двух столиц



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Розенбаум

Александр Розенбаум поздравил коллектив областного онкодиспансера с Днем медицинского работника




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Кирилл Скачков

Скачков и Тайлакова выиграли соревнования по настольному теннису на Играх БРИКС



Новости Крыма на Sevpoisk.ru


Росгвардия

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России