Բիթքոինի փոխարժեքը նվազել է $10 000-ից ցածր
Ամենատարածված թվային արժույթի՝ բիթքոինի գինը նվազել է 10 000 դոլար հոգեբանական ցուցանիշից: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են աճուրդի տվյալները:
Բիթքոինի փոխարժեքը մեկ օրում նվազել է 20 տոկոսով: 17:00-ի դրությամբ բիթքոինը գնահատվում էր 9620 դոլար: Թվային արժույթի կապիտալիզացումը նվազել է՝ հասնելով 161 մլրդ դոլարի:
Այլ թվային արժույթներ նույնպես լուրջ անկում են գրանցել: Թվային արժույթների ընդհանուր կապիտալիզացումը կրճատվել է մինչև 429 մլրդ դոլարի:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին բիթքոինի փոխարժեքը լուրջ փոփոխությունների է ենթարկվել՝ նվազելով մինչև վեց շաբաթվա նվազագույն ցուցանիշը: