Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2018

ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կուժեղացնի,  որպեսզի մեկուսացնի ՌԴ-ին, ինչը ՀՀ-ի  վրա կարող է վատ ազդել. Գ. Մակարյան

0

Տնտեսագետ, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով է` ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կուժեղացնեն,  որպեսզի որքան հնարավոր է մեկուսացնեն Ռուսաստանին: Tert.am-ը հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ երեք երկրների` Հյուսիսային Կորեայի, Իրանի, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները շարունակվելու են այնքան, մինչև իրենց կեցվածքը և հարաբերությունները այս պետությունները փոխեն և ոչ թե նպատակ ունի խեղճացնելու կամ պատժելու այնպես, որ այդ երկրում իրավիճակն էլ վատանա:

«Պատժամիջոցները Ռուսաստանի առումով երկրորդ կիրառությունը կունենան, իրենք կփորձեն Ռուսաստանում նախագահի ընտրություններից առաջ պատժամիջոցները ուժեղացնելով ՌԴ-ում ֆինանսական ազդեցություն ունեցողներին մեկուսացնել, խեղճացնել, կամ նրանց մոտ դժգոհության տրամադրություն առաջացնել, որ փորձեն ազդել Պուտինի ընտրությունների պրոցեսների վրա, որովհետև Պուտինի վերընտրվելն ԱՄՆ-ի և Եվրոպայի համար նպատակահարմար չէ»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կիրառում է երկու ոլորտում` ֆինանսներ և ռազմական արդյունաբերություն: Ինչ վերաբերում է պատժամիջոցների այդ ալիքի հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա, ապա նա ասաց.«Հայաստանի վրա դա բնականաբար կարող է վատ ազդել, քանի մեր արտահանումը կնվազի և մեր ձեռնարկությունները կսկսեն տուժել»:

Նա օրինակ բերեց, որ վերջին շրջանում Հայաստանում կոնյակի ծավալները 41 տոկոս աճել է, բայց դրա մեծ մասը Հայաստանում չի սպառվում, քանի որ Հայաստանի բնակչությունը խմելն այդքան չի ավելացրել և ոչ էլ զբոսաշրջիկներն են այդքան խմել, իսկ գինու ծավալները  34 տոկոս աճել է, և հատկապես այդ ծավալները դեպի Ռուսաստան են արտահանվում: «Հետևաբար այս սանկցիաները, անպայման, այս ոլորտների վրա կազդեն` գինու, կոնյակի արտադրության, իսկ դրանք էլ մթերումների վրա կազդեն: Պետք է զգույշ լինենք, որ դժվարությունների նոր փուլ կարող է սկսվել»,-ասաց նա:

Ըստ տնտեսագետի` 2018 թվականին Ռուսաստանի տնտեսական աճը հնարավոր է այն տեմպով չզարգանա, ինչպես նրանք նախատեսել են, քանի որ կարող է դրան խանգարել նաև պատժամիջոցները, սակայն եթե 2017 թվականի տեմպը պահպանվի, նորից դրական կլինի:  

«Եթե Ռուսաստանի վիճակը վատանա, դա կազդի Հայաստան ուղարկվող տրանսֆերտների վրա: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող է դրա պատճառով նվազել»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ Հայաստանում, մոտավորապես առևտրի մեջ ծախսվում է տարեկան 2,5 միլիարդ փող և օրինակ` 250 միլիոնով տրանսֆերտների ավելացումը կազմում  է  այդ թվի տասը տոկոս է կազմում, այսինքն` տրանսֆերտները կակտիվացնեն առևտուրը, արտադրությունը կխթանեն:

Անդրադառնալով Ռուսաստանի Առևտրի համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու հնարավորությանը` տնտեսագետն ասաց, որ դա լավ ցուցանիշ չի լինի առաջնահերթ այն պատճառով, որ ԵԱՏՄ համակարգի մեջ մաքսային օրենսգրքում հիմնական սկզբունքները առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներն են:

«Այսինքն` մեզ համար ձեռնտու է, որ Ռուսաստանը նույն համակարգի մեջ լինի մեզ հետ, քանի որ, եթե Ռուսաստանը հանկարծ դուրս եկավ կամ շեղվեց այդ գծից, կձգտի անպայման ԵԱՏՄ անդամների համար իր ուզած թելադրանքները կիրառել կամ այլ մեխանիզմներ գտնել, որը կարող է մեզ համար խոչընդոտներ առաջացնել թե մյուս երկրների հետ առևտրում, թե ԵՄ-ի հետ կապված հարաբերություններում»,-ասաց նա:

 





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Иоганн Себастьян Бах

«Бах vs Чайковский» под величественными сводами Петрикирхе.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Мода

Blumarine, коллекция Resort 2025



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России