103news.com
World News in Armenian
Январь
2018

Թանկացումների դեմ պայքարը նման է ձմռանը ձյուն գալու դեմ պայքարին՝ իրականանալ չի կարող. սոցիոլոգ (տեսանյութ)

0

Դժվարությամբ եմ պատկերացնում, թե թանկացումների դեմ հնարավոր փողոցային պայքարից ինչ կարելի է ակնկալել: Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

«Երբ մարդիկ փողոց են դուրս գալիս, դրա իմաստը մի փոքր այլ պետք է լինի: Հնարավոր չէ կառավարությունից պահանջել իջեցնել ապրանքների գները, որովհետև մեզ մոտ տնտեսական ազատ հարաբերություններ են: Կառավարությունը չի կարող իջեցնել գները, կարող է վերաբաշխել օրինակ եկամուտները, օրենսդրական մեխանիզմներով ապահովել գերշահույթների նվազում, բայց կառավարությունից գների նվազեցում պահանջել...»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ հանրության դժգոհությունները, հատկապես փողոցային պայքարի տեսքով ձմռանը դժվար են արտահայտվում: 

«Ընդդիմությունն էլ իր հերթին պետք է գործառույթ կատարի: Կան մեխանիզմներ, որոնք իրենք պետք է կիրառեն: Հնարավոր գործիքների կիրառումից հետո միայն հնարավոր է մարդկանց փողոց հանել: Մենք բոլորս պետք է տեսնենք, որ հնարավոր գործիքները աշխատեցվել են և եթե դրանք չեն գործել, նոր միայն դուրս գալ փողոց: Սահմանադրական հնարավոր բոլոր մեխանիզմները աշխատեցնելուց հետո միայն կարելի է ակնկալել, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, որ մարդիկ ասեն՝ այ տեսեք, հնարավոր ամեն ինչ արեցին, ոչինչ չստացվեց, եկեք դուրս գանք»,- նշեց սոցիոլոգը:

Կարեն Սարգսյանի խոսքով՝ հանրությունը լավ տարբերակում է՝ իրեն տնից կտրում են ու փողոց են հրավիրում քաղաքական դիվիդենտներ ստանալու, թե՞ խնդիրը լուծելու համար:

«Դուրս եկան փողոց, ո՞րն է հաղթանակի շեմը: Դուրս եկան, հետո՞: Մեր ընդդիմությունը նույն հիվանդությունն ունի ինչ դիմությունը. զանգվածային գործողությունները մի պահի վերածվում են կաբինետային բանակցությունների: Երբ գործընթացը կորցնում է հասանելիությունը հանրության համար, դա դառնում է անհետաքրքիր: Կառավարությունը չի կարող գները իջեցնել, ի՞նչ է լինելու երթի վերջը, նրանք չեն կարող լուծում տալ այս հարցին»,- հարց հնչեցրեց նա: Միաժամանակ, նա ասաց, որ լավ կլինի, որ փողոց դուրս գան շատ մարդիկ:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը նշում է, որ հաղթանակ կհամարի Հարկային օրենսգրքում փոփոխությունները, որոնցով էլ պայմանավորված են թանկացումները, Սարգսյանը չհամաձայնեց՝ նշելով, որ Հարկային օրենսգիրքը գնաճի հետ կապ չունի:

«Գների փոփոխությունը տնտեսական ազատ հարաբերություններ են, իսկ հարկային դաշտը տնտեսվարողների ու պետության հարաբերությունների դաշտն է: Տեսնում են գերշահույթ, գնում են դրա հետևից, իսկ գերշահույթը պատժելը օրենսդրական խնդիր է: Մարդիկ կան, ովքեր վեր են հարկային, քաղաքական, օրենսդրական դրույթներից»,- նշեց Կարեն Սարգսյանը:

Սոցիոլոգն ասաց, որ կառավարությունից պահանջել նվազեցնել ապրանքների գները ի սկզբանե կատարվել չի կարող, որովհետև կառավարությունը չունի այդ լիազորությունը:

«Ընդդիմությունն ասում է՝ եկեք դուրս գանք, պահանջենք մի բան, որը հնարավոր չէ իրականացնել, իսկ սրանով փողոց դուրս գալու իմաստը արժեզրկվում է: Սա նման է նրան, որ դուրս գանք ու պահանջենք, որ ձյուն չգա ձմռանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте популярности волонтерского движения





Москва

В Москве состоялась конференция, приуроченная ко Дню независимости Армении


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте популярности волонтерского движения



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Comedy Club

Пригожин назвал несмешным цирком шутку о закрытии шоу Comedy Club




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Амур» — «Динамо» Москва. Видеотрансляция: смотреть КХЛ онлайн

«Дуэль испанских тренеров». Сегодня ФК «Оренбург» в гостях сыграет с ФК «Химки» (Московская область)

Сборная РФ завоевала 6 золотых медалей на международной олимпиаде по астрономии


Анастасия Потапова

Теннисистка Потапова: считаю Квинси Промеса одной из легенд «Спартака»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

WB: пришедшие с Владиславом Бакальчуком люди первыми открыли стрельбу



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России