Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2018

Եթե լինի հայ-իրանական լիարժեք համաձայնություն, ապա Մեղրի ՀԷԿ նախագիծը կիրականացվի, լուրջ խոչընդոտներ չկան. Արմեն Մանվելյան

0

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի


Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության  և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ Իրանի հետ համագործակցության արդյունքում Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Հայաստանը ՀԷԿ-եր կառուցելու մեծ հնարավորություն չունի: «Այն, ինչ ուներ, արդեն օգտագործել է: Հետագայում սկսեցին փոքր ՀԷԿ-երի կառուցում, ինչը, իմ կարծիքով, շատ սխալ էր: Միակ իրատեսականը և ռազմավարական նշանակություն ունեցողը Մեղրու ՀԷԿ-ն է, որի մասին քննարկումները վաղուց են սկսվել: Կարծում եմ՝ հիմա խոչընդոտ չի լինի դրա գործարկման համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մեղրի ՀԷԿ-ը Հայաստանի և Իրանի սահմանին՝ Արաքս գետի վրա կառուցվող ՀԷԿ է՝ Մեղրի քաղաքում։ Շինարարությունը սկսվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին, վերջնաժամկետը՝ 2017 թվական։ Դեռ 2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԻԻՀ կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և  ԻԻՀ էներգետիկայի նախարարության ﬕջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրուﬓերի վերադարձի ողջ ժամանակահատվածում իրանական ներդրողից գնել «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 15-ին կայացել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը: Քննարկվել է երկու երկրների միջև մի շարք խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, որոնց թվում էին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի, Մեղրիի ՀԷԿ-ի, Հայաստանի տարածքում հողմակայանների կառուցման և այլ հարցեր:

Վերջին շրջանում այս քննարկումների ակտիվացումը, ըստ Արմեն Մանվելյանի, դրական միտումների և Մեղրու ՀԷԿ-ի նախագծի իրականացման հավանականության մասին են խոսում: «Տիգրան Սարգսյանի ժամանակ միջկառավարական համաձայնագիրը կնքվեց: Չեմ կարծում, որ հիմա խոչընդոտ լինի: Նախատեսված է երկու ՀԷԿ-ի կառուցում․ մեկը Իրանի համար, մյուսը՝ Հայաստանի: Ֆինանսավորման հարցն էլ լուծված է․ իրանական կողմը դա իր վրա է վերցրել»,- նշեց նա:

Արմեն Մանվելյանը հիշեցրեց, որ նախագիծը հետին պլան մղվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների և այլ պատճառներով, հետո էլ մոռացվեց: «Այն հետաձգվեց նաև ներկայիս կառավարության օրոք, որն առաջ քաշեց վերականգնողական արևային էներգետիկայի քաղաքականություն վարելը, ինչը, կարծում եմ, ռազմավարական առումով սխալ է․ որքան էլ արևային էներգետիկան հեռանկար ունենա, այն չի կարող հեռանկարային լինել Հայաստանի համար և փոխարինել ՀԷԿ-երին»,- նշեց նա:

Մեղրիում ՀԷԿ-ի կառուցումը շատ կարևոր է ՀՀ-ի համար, քանի որ, ըստ Արմեն Մանվելյանի, դա շատ լուրջ ինֆրաստրուկտուրա է․ աշխատատեղ է ստեղծում հարավում ապրողների համար, ինչպես նաև՝ ապահովում է  այդ տարածքն էլեկտրաէներգիայով: «Այն նաև մոտ է Արցախին և կարող ենք այնտեղ էլեկտրաէներգիա արտահանել»,- ասաց նա:

Հիմա լուրջ խոչընդոտներ՝ Մեղրի ՀԷԿ-ի նախագծի իրականացման  համար չկան: Ըստ Արմեն Մանվելյանի՝ եթե լինի հայ-իրանական լիարժեք համաձայնություն, ապա նախագիծը կիրականացվի: «Այստեղ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, որ ՀԷԿ-ի կառուցումը, հատկապես Հայաստանի համար, որի ջրային պաշարները մեծ չեն, ռազմավարական նշանակություն ունի: Սա նաև լուրջ քայլ կլինի Հայաստանի համար էներգետիկայի արտահանման առումով: Եթե Հայաստանը նպատակ է դրել դառնալ էներգիա արտահանող երկիր, ապա այդ ՀԷԿ-ը շատ անհրաժեշտ կլինի»,- նշեց նա:

Մեղրիում ՀԷԿ-ի կառուցումը ձեռնտու է նաև Իրանին․ Իրանի հյուսիսային հատվածներում էներգիայի խնդիր կա, հատկապես ամռանն այստեղ էներգետիկայի պակասորդ է լինում: «Բացի դրանից` Իրանը իրեն անմիջական հարևան երկրների հետ էներգետիկ համագործակցությանը միտված քաղաքականություն է վարում: Ցանկանում է բոլորի հետ համագործակցել, չնայած որ դա միշտ չէ, որ ստացվում է: Հայաստանը բացառիկ այն երկրներից է, ում հետ Իրանի էներգետիկ համագործակցությունը բավական դրական միտում ունի»,- նշեց նա:

 





Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ  




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Большой шлем

Рублёв и еще два российских теннисиста не сыграют на Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Зачем Марина Александрова уехала из Москвы в сибирскую глушь



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России