«Ռեալում» մեծ փոփոխություներ են սպասվում. Պերեսը ցանկանում է BBC-ն փոխարինել NHL-ով
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հիասթափվել է հարձակման գծի եռյակ BBC-ից՝ Քարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ և Կրիշտիանու Ռոնալդու:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, պաշտոնյան ցանկանում է պայթեցնել տրանսֆերային շուկան և գնել նրանց համար փոխարինողների՝ Նեյմարին, Էդեն Ազարին և Ռոբերտ Լևանդովսկիին:
Պերեսի գլխավոր տրանսֆերային նպատակն է Նեյմարը, ում նա կփորձի գնել 2018 թվականի ամռանը: