Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2018

Ադրբեջանը հույս ունի, որ հանդիպումների մասնակցելով՝ կարող է ժամանակ շահել․ Հ. Մելիք-Շահնազարյանը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

0

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ դժվար է հավատալ, որ այս տարի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում փոփոխություններ կլինեն: Հունվարի 18-ին Կրակովում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էլ նորություն իր հետ չի բերի:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ այս հարցում հավատ չունի անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը․ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է հայտարարել, որ վստահության խնդիր կա, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել, չկատարել պայմանավորվածությունները:

«Այս իրավիճակում խնդիր է դրվում արտգործնախարարների և նաև նախագահի առջև՝ սահմանում լարվածությունը նվազեցնել: Հանդիպումները դրան են ուղղված, որ նպաստեն լարվածության հաղթահարմանը և դեռևս չեն վերաբերում հակամարտության կարգավորման բուն գործընթացին: Դրա մասին է վկայում նաև Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը: Բոլորը խոսում են դեռևս միայն վստահության վերականգման մասին, ինչը բավականին երկարատև գործընթաց է և կարճատև ժամանակում արդյունք չի տա»,- նշեց նա:

Վերջին տարիները, ըստ քաղաքագետի, ցույց են տվել, որ բանակցային գործընթացում դինամիկան բացասական է եղել: «Բանակցային գործընթացը, գրեթե տասնամյա փաստաթղթերի քննարկումը հանգեցրեց ապրիլյան պատերազմին: Դրանից հետո բանակցություններն ընդհանրապես դադարեցվեցին, և տեսնում ենք, որ հանդիպումներն էլ արդյունք չեն տալիս, ժամանակավոր կարճ արդյունք են ունենում»,- նշեց նա:

Հայկական կողմը գնում է հանդիպումների՝ վստահության մեխանիզմներ ստեղծելու, լարվածության աճ թույլ չտալու և բանակցային գործընթաց սկսելու համար, իսկ ադրբեջանական կողմը, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, հանդիպումներին մասնակցում է, քանի որ նկատել է, որ միջազգային հարթակներում ԼՂ հիմնահարցի ընկալումը հետզհետե ավելի հայամետ է դառնում:

«Հայկական կողմի դիրքորոշումն ավելի հասկանալի և ընկալելի է դառնում միջնորդների և միջազգային հանրության համար: Ադրբեջանը մյուս կողմից տեսնում է, որ բանակցությունների չգալով, սահմանում իրավիճակ լարելով՝ նպաստում են Հայաստանի դիրքորոշման ամրապնդմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը հույս ունի, որ ժամանակ առ ժամանակ հանդիպումների մասնակցելով՝ կարող է ժամանակ շահել՝ հետագայում՝ իրավիճակի փոփոխման պարագայում, նոր քայլեր ձեռնարկելու համար:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը գիտակցում է, որ չի կարող ակնկալել իր ցանկությունների գոնե չնչին տոկոսի բավարարում:

«Փորձում է ժամանակն այնպես ձգել, որ չնչին հարված հասցնի իր հեղինակությանը միջազգային ատյաններում»,- նկատեց նա:

Այս տարի բարձր մակարդակով հանդիպումները, ըստ քաղաքագետի, հավանական չէ, որ շատ կլինեն:

«Երևի թե կլինի մեկ հանդիպում, որը կլինի թե հարգանքի տուրք կլինի միջնորդներին և միջազգային հանրությանը: Պետք է նկատել, որ արցախյան հիմնախնդրի նկատմամբ միջազգային ուշադրությունը մեծանում է՝ հաշվի առնելով նաև այն, որ ՄԱԿ-ը 2018թ․ հիմնահարցը իր 12 առաջնահերթությունների մեջ ներառել,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա հայկական կողմը մասնակցում է հանդիպումներին նաև իր դիրքորոշումն ամրապնդելու համար,- Սերժ Սարգսյանը գնաց Ժնևի հանդիպմանը, որ բանակցային սեղանին դնի և որպես քաղաքական գործոն ներկայացնի Հայաստանի կայացրած դիրքորոշումը, հայտարարի, որ բանակցություններում, օրինակ, տարածքների հանձման հարցում գնահատականներ են փոխվել. Հայաստանն արդեն խոսում է Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների մասին, մինչդեռ նախկինում միայն Լաչինն էր դիտարկվում որպես տարածք, որը չի հանձնվելու: Պետք էր գնալ և միջնորդներին, հակառակորդին այդ մոտեցումը ներկայացնել: Հիմա եթե Ադրբեջանի ագրեսիան նմանատիպ որոշման պատճառ դառնա, հայկական կողմը պետք է գնա հանդիպումների, ներկայացնի իր մոտեցումները»:

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Жанна Агузарова

Жанну Агузарову -награждённую титулом «Легенда вне времени» вырезали




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Бато Багдаев

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир бурятской сказки, которое не оставит равнодушным ни одного зрителя



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России