CNN-ը հայտնել է, թե ինչ առողջական խանգարում ունի Դոնալդ Թրամփը
Ամերիկյան CNN հեռուստաալիքի՝ բժշկական հարցերով գլխավոր թղթակից Սանջայ Գուպտան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ են նկատվում:
«Նախագահի մոտ սրտի հիվանդություն է», - ասել է նա: Գուպտան հավելել է, որ Թրամփի արյունատար անոթներում կալցիումի պարունակությունն զգալիորեն մեծացել է 2009 թվականից ի վեր, ինչի հետևանքով նախագահի մոտ սիրտ-անոթային հիվանդության առաջացման և սրտի կաթվածի մեծ վտանգ կա:
Թարմփի բուժող բժիշկ Ռոնի Ջեքսոնն, ավելի վաղ խոսելով երկրի ղեկավարի առողջական վիճակի մասին, այն «ընդհանուր առմամբ հոյակապ» էր գնահատել, որի պատճառը, ըստ մասնագետի, այն է, որ նա ողջ կյանքում չի ծխել և չի խմել: