Մերկելը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային Թուրքիայից անօրինական ներգաղթյալների մուտքը ԵՄ կանխելու համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային Թուրքիայի հետ սահմանը՝ որպես Եվրամիության սահման, բավարար և գոհացուցիչ կերպով պահպանելու, անվտանգության նորմերն ու վերահսկողության մակարդակը բարձր պահելու համար, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Բուլղարիա այցելած Մերկելը նշել է, որ Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին համապատասխան անվտանգության միջոցառումների շնորհիվ կարողացել է մեծապես կանխել անօրինական ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք:
Իր հերթին, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտնել է, որ Բուլղարիան կանի հնարավոր ամեն բան իր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Մերկելին Բուլղարիային ցուցաբերած աջակցության համար: