ԱՄՆ Սենատը հետաձգեց քվեարկությունը կառավարությանը հատկացվելիք ժամանակավոր միջոցների վերաբերյալ
![ԱՄՆ Սենատը հետաձգեց քվեարկությունը կառավարությանը հատկացվելիք ժամանակավոր միջոցների վերաբերյալ](https://gdb.rferl.org/3F7FC875-E85B-4679-92DD-DB9753CBC737_cx0_cy9_cw0_w800_h450.jpg)
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը հետաձգել է քվեարկությունը ժամանակավոր միջոցների վերաբերյալ, որոնք պետք է հատկացվեն ամերիկյան կառավարությանը աշխատանքները շարունակելու համար, մինչև կհաստատվի պետական բյուջեն: Քվեարկությունը կկայանա Երևանի ժամանակով այսօր ժամը 21-ին:
Ֆորմալ առումով ԱՄՆ կառավարությունը դադարեցրեց իր գործունեությունը հունվարի 20-ին, երբ Կոնգրեսն ու գործադիր իշխանությունը չկարողացան համաձայնության գալ պետբյուջեի հարցում:
Ժամանակավոր միջոցների վերաբերյալ քվեարկությունը նախատեսվում էր Կոնգրեսում անցկացնել Երևանի ժամանակով այսօր ժամը 10-ին, սակայն ԱՄՆ օրենսդիր մարմնի դեմոկրատ ու հանրապետական անդամները չեն կարողացել համաձայնության գալ: