103news.com
World News in Armenian
Январь
2018

Լոռու մարզի 48 փաստաբաններ մեկօրյա գործադուլ են արել՝ ընդդեմ Դատական օրենսգրքի նախագծի

0
Այսօր Լոռու մարզի 48 փաստաբաններ մեկօրյա գործադուլ արեցին՝ հրաժարվելով պաշտպանություն իրականացնել դատարաններում ու նախաքննական մարմիններում։


Լոռու մարզի փաստաբանները բողոքում են խորհրդարանում անցած տարեվերջին առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքի նախագծի դեմ, որով դատավորը փաստաբանի նկատմամբ կարող է 100 հազար դրամի տուգանք կիրառել: 


Փաստաբան Կարինե Գասպարյանն այսօր միացել է իր գործընկերների բողոքի ակցիային՝ հույսով, որ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները կհարգեն իրենց պահանջն ու Դատական օրենսգրքի նախագծի մեջ կբացառեն իրենց նկատմամբ տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը։


«Ես այսօր հրավիրված էի Գյումրի՝ նախաքննության և չեմ գնացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարյանը։


Անցած շաբաթ Փաստաբանների պալատը օրինագիծը դատապարտող հայտարարություն էր տարածել, որին միացել է ավելի քան 1000 փաստաբան։ 


Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է՝ դիմել են պայքարի ավելի կոշտ մեթոդի՝ հույս ունենալով գրավել օրենքի այս փոփոխությունների հեղինակների ուշադրությունը։


«Մենք նաև կոչ ենք արելդրսի մեր գործընկերներին, ովքեր այսօր մեր մարզում դատարաններում, քննչականում, հետաքննչական մարմիններում գործեր ունեն, իրենք նույնպես չմասնակցեն այդ գործերին։ Նաև մենք գրություններ ենք ուղարկել համապատասխան պետական մարմիններին, որպեսզի այս մեր բողոքի ակցիան չընկալեն որպես անհարգալից վերաբերմունք», - ասաց Հակոբյանը։


Փաստաբանների պալատի Լոռու մարզի համակարգող Ադելինա Հակոբյանն ասում է՝ իր նկատմամբ փաստաբանական գործունեության ընթացքում երբևէ դատավորի կողմից սանկցիա չի կիրառվել, սակայն փաստաբաններից պատշաճ վարքագիծ պահանջող օրենքի այս փոփոխությունից մտավախություն ունի։


«Դատարանը, անօրինական կարգով, ենթադրենք, իմ հարցը հանել է հարցաշարից, թույլ չի տվել, որ ես այդ հարցերը տամ, իմ առարկությունները սաստել է։ Այո, սանկցիայի չի հասել, բայց այսօր ես մտավախություն ունեմ, որ հնարավոր է օգտվել այդ օրենքից, որպեսզի ճնշում գործադրեն փաստաբանի վրա։ Այսինքն՝ փաստաբանը մտնում է դատական նիստին՝ ի սկզբանե իմանալով այդ օրենքը, ի սկզբանե ճնշված լինելով», - ասաց Հակոբյանը։


Փաստաբան Կարեն Թումանյանը վստահ է, որ օրենքի այս նորմը, ընդունվելու դեպքում որևէ կերպ չի նպաստելու արդար դատաքննությանը։ Ավելին՝  նշում է, որ սա դատավորներին լայն կամայական վերաբերմունքի մեծ հնարավորություն է տալու։


«Տալիս ես մեկին զենք քո նկատմամբ կիրառելու, որը ինքը դրա արժեքը չգիտի։ Ինքն արդարադատության արժեքը պետք է իմանա, որ արդարադատության նպատակով դա կիրառի։ 37-38 թվականներին կայացվել է մեղադրական դատավճիռ 1 միլիոն 500-ից ավելի, դրանց արդարացման քանակը 13 տոկոս է, մեր երկրում, եթե չեմ սխալվում, 3 տոկոս էլ չի հասնում հիմա, կամ գուցե հիմա 3 տոկոսից մի քիչ ավել։ Էս պայմաններում էս դատավորներին հնարավորություն է տրվել, որ քիչ թե շատ կայացած համակարգում գործող փաստաբանների նկատմամբ որոշեն որ տուգանք կիրառեն։ Հանրության քանի՞ տոկոսն է վստահում դատավորներին, ես կարող եմ ասել, որ շատ ցածր», - ասաց Թումանյանը։


Փաստաբանը շեշտում է՝ դատական նիստերի ժամանակ մեղադրողներն ակնհայտ առավելություն ունեն փաստաբանների նկատմամբ։


«Բոլոր զարգացած երկրներում, եթե փաստաբանը պրոֆեսիոնալէ, ուրեմն իրա ասածը պետք է ընդունեն որպես իրավական ճշմարտություն։ Մեր երկրում, եթե փաստաբանն է ասում, ուրեմն սխալ է, դատախազի ասածն է ճիշտ», - ասաց Թումանյանը։


Լոռեցի փաստաբաններն ասում են՝ այսօրվա գործադուլը նախազգուշական քայլ է իրենց կողմից և պատրաստ են առաջիկայում բողոքի ավելի կոշտ միջոցների դիմել։


«Եթե փաստաբանն իր իրավունքը չկարողանա պաշտպանել, ինչպե՞ս նա պաշտպանի քաղաքացու իրավունքները», - ասաց Ադելինա Հակոբյանը։


Շիրակի մարզի փաստաբաններն էլ նախատեսվող գործադուլի մասին այսօր են հայտարարություն տարածել։ Նրանք իրենց գործունեությունը հունվարի 24-ին մեկ օրով կդադարեցնեն։




Губернаторы России
Москва

Сергей Собянин поздравил Валентину Матвиенко с переизбранием





Москва

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Началось строительство нового тоннеля на Рублево-Архангельской линии метро



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Филипп Киркоров

«Как сушеное яблоко»: Киркоров ответил на слухи о пластической операции




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Изделия алтайского ювелира признаны произведениями искусства

Игорь Ларионов стал новым амбассадором Лошадиной силы

Рискованное ралли: таксист из Петербурга повез пассажирку в аэропорт по встречной


Кубок Лейвера

Медведев в составе сборной Европы завоевал Кубок Лейвера



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Консультант по питанию рассказала о важности кальция в организме кормящей матери



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России