Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2018

Սամվել Բաբայանը վերաքննիչ ատյանից արդարացում է պահանջում   

0
Սամվել Բաբայանը վերաքննիչ ատյանից արդարացում է պահանջում   

6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանն առաջին ատյանի վճիռը բողոքարկում է Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով արդարացնել իրեն: Այսօր մեկնարկած դատավարության հենց սկզբում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարն անվստահություն հայտնեց մեղադրող դատախազին և ներկայացրեց բացարկի միջնորդություն՝ հայտարարելով, թե նա պատվեր է կատարել․ «Գլխավոր փաստերն առաջին ատյանի իր մեղադրականում հատուկ չի ընգրկել, և դատարանն էլ արձանագրել ա, ինքը պատվեր ա կատարում»,- ասաց Բաբայանը:      

Նա պնդում էր, որ դատախազ Արամ Արամյանը միտումնավոր չի անդրադարձել իրավապահների այն գաղտնալսումներին, որոնք ապացուցում են իր և ընկերոջ՝ այս գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանի անմեղությունը․ «Խոսում ա հեռախոսով և հրաժարվում ա տվյալ ապրանքից, ասում ա՝ նման բան չկա ու մեղադրականում դա շեշտում ա, էն դեպքում, որ ձայնագրված ա, տեքստն էլ կա: Իսկ դատարանն էլ արտագրում ա նույն իրա գրածը: Նման պատեական մեցադրող չի կարող լինել»:

Դատախազին ներկայացված բացարկի միջնորդությանը միացավ «Իգլա»-ի գործով երեք տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը․ «Մարդը պատվեր ա կաարում, անմեղ մարդկանց նստեցնում են»: Դատախազը ներկայացված միջնորդությունն «ակնհայտ անհիմն» որակեց: Դատավորները մոտ 15 րոպե անցկացնելով խորհրդակցական սենյակում՝ մերժեցին Սամվել Բաբայանի միջնորդությունը:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր է ճանաչել, հաստատելով մեղադրանքը, ըստ որի նա մի խումբ անձանց դրդել է՝ ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Բաբայանի պաշտպանն այսօր ներկայացնելով վերաքննիչ բողոքը՝ հիշեցրեց, որ մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը դատարանում հայտարարել էր, թե «Իգլա»-ն ինքն էր ցանկանում ձեռք բերել բանակին նվիրելու համար, և Սամվել Բաբայան այդ նախաձեռնության հետ կապ չունի: «Մեղադրանքը պետք է տրամաբանված լինի, պետք է կառուցված լինի առողջ տրամաբանության վրա»,- ասաց պաշտպանը:  

Սանասար Գաբրիելյանն այսօր առաջին անգամ հայտարարեց, թե իրենց ազատազրկել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցելու համար․ «Իմ ընկերներին պադերժկա անելու համար․․․ ՕՐՕ-ին քյոմակ եմ արել, էդ ա պատճառը»:

Ղարաբաղցի նախկին բարձրաստիճան զինվորական Սամվել Բաբայանն ազատազրկվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ ակտիվորեն աջակցում էր Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին: Նա քաղաքական հայտարարություններ չի արել, միայն պնդել է, թե իր դեմ պատվեր է կատարվում, և իրեն ազատազրկելու խնդիր է դրված: Բաբայանը ելույթ է ունենալու հաջորդ նիստին՝ մեկ շաբաթից:





Губернаторы России
Москва

Сергей Собянин подвел итоги конкурса «Лидеры цифровой трансформации»





Москва

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Завершить строительство станции «Потапово» планируется в этом году



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Оззи Осборн

Жена Оззи Осборна работает над мультфильмом про него и покойного Килмистера




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Mos.ru: движение на ряде улиц в центре Москвы закроют из-за велогонки La Strada

Менье пропустит матч ⅛ финала Евро в составе Бельгии из-за травмы

Дмитрий Добровольский получил премию «Спорт и Россия»


Уимблдон

Зарубежное СМИ оценило шансы «больной» Рыбакиной на старте Уимблдона-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Джордж Гершвин

В амфитеатре Никосии прозвучала музыка Шостаковича и Гершвина



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России