Ծնողներն ահազանգում են՝ դասվարը պարբերաբար հարվածում է երեխաներին
0
![Ծնողներն ահազանգում են՝ դասվարը պարբերաբար հարվածում է երեխաներին](http://hetq.am/static/news/b/2018/01/85154.jpg)
Հունվարի 15-ին Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի դասվար Անահիտ Նազանյանը,
բարկանալով երեխաներից մեկի վրա, փորձել է մաթեմատիկայի դասագրքով հարվածել նրան,
սակայն երեխան մի կողմ է քաշվել, և գիրքը դիպչել է այլ երեխայի՝ 9-ամյա Աննա Մուրադյանին:
Երեխայի քիթը սկզբում կարմրել է, հետագայում արդեն` կապտել և ուռել: Ուսուցիչն այդպես էլ
չի ընդունել երեխային հարվածելու մեղքը, որքան էլ դասարանի երեխաները փաստել են դա: