Օտարերկրյա հաշվառումից հանված մեքենաները Վրաստանի տարածքում պետք է ունենան վրացական տարանցիկ համարներ, այլապես տուգանը 250 լարի է. Վրաստանի ՆԳՆ
Վրաստանի Ներքին գործերի նախարարի 2007 թվականի որոշմամբ՝ այլ երկրում հաշվառվելու կամ օտարման նպատակով հաշվառումից հանված մեքենաններին տրամադրվում են ժամանակավոր տարանցիկ պետհամարանիշներ, Վրաստանի տարածքով անցնող մեքենաները ևս պետք է ունենան տարանցիկ համարներ, որոնց արժեքը 30 լարի է, իսկ տուգանքը 250 լարի:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գիորգի Սախոկիան պատասխանելով հարցին, թե օտարերկրյա տարանացիկ համարանիշներով մեքենաների վարորդները, տուգանվում են, թե ոչ:
«Վրաստանի Ներքին գործերի նախարարության 2007 թվականի հունվարի 31-ի N150 հրամանով «Մեխանիկական տրանսպորտային միջոցների պարտադիր գրանցման կանոնների» համաձայն՝ տրանսպորտային միջոցին տրված գրանցման համարը (պետհամարանիշը) Վրաստանի հաշվառումից հանելու և օտարերկրյա պետությունում հաշվառելու կամ օտարման համար, մեքենայի սեփականատիրոջը տրվում է տարանցիկ համարանիշ 90 օր ժամկետով»,-ասացին Վրաստանի ՆԳՆ-ից:
Ինչ վերաբերում է տարանցիկ համարանիշներին` Գիորգի Սախոկիան հայտնեց, որ տարանցիկ համարանիշը տրվում է նաև Վրաստանի տարածքով անցնող օտարերկրյա պետության հաշվառումից հանված մեքենաներին.« Վրաստանի ՆԳՆ-ի որոշմամբ տարանցիկ պետհամարանիշի արժեքը 30 լարի է (մոտ 6000 դրամ): Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, տրանսպորտի միջոցները, որոնք հաշվառված չեն և չեն ենթարկվել նշված կանոնակարգին ենթակա են տուգանքի, որը կազմում է 250 լարի(մոտ 48000 դրամ)»: