Ժան Ռենոն գլխավոր դերով հանդես կգա ուկրինա-ֆրանսիական թրիլլերում
Ուկրաինան և Ֆրանսիան մտադիր են համատեղ նկարահանել «Վերջին քայլը» թրիլլերը, որում գլխավոր դերը կմարմնավորի հայտնի ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի Կինոյի հարցերով պետական գործակալությանը:
Գերատեսչության տվյալներով՝ այսօր պայմանագիր է կնքվել «Իսթ վեսթ փրոդաքշն» ընկերության հետ՝ «Վերջին քայլը» ֆիլմին պետական ֆինանսավորում հատկացնելու մասին՝ 21.63 մլն գրիվնայի չափով: Ֆիլմի արտադրության ընդհանուր արժեքը գնահատվում է 73.88 մլն գրիվնա:
Ֆրանսիական կողմից ֆիլմի նկարահումներով զբաղվում են երկու ընկերություն՝ East35 և Seven52:
Նշվում է, որ Ժան Ռենոն մարմնավորելու է վարձու մարդասպանի դերը, որը փրկում է մոտոսահնակով դժբախտ պատահարի ենթարկված աղջկա կյանքը:
Ֆիլմի նկարահանումներն անցկացվելու են Կարպատներում, Կիևում, Նյու Յորքում և Կանադայում: Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2019 թվականին: