«Չելսիի» 3 ֆուտբոլիստ չի մասնակցի «Նյուքասլի» հետ խաղին
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ապաքինվել է վնասվածքից և շարք է վերադարձել: Իսպանացին մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը` նախապատրաստվելով Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչի` «Նյուքասլի» հետ հանդիպմանը:
«Ֆաբրեգասն այսօր մեզ հետ է մարզվել և ես վաղը կգնահատեմ նրա մարզավիճակը: Ֆաբրեգասի ապաքինումը լավ լուր էր բոլորիս համար:
Մորատան մեջքի հետ կապված խնդիրներ ունի, իսկ Կուրտուան հարված է ստացել կոճին: Չգիտեմ, թե նրանց ապաքինման համար որքան ժամանակ կպահանջվի:
Ինչ վերաբերում է Վիլիանին, ապա նա այսօր բուժզննում է անցել, սակայն ես չեմ կարծում, որ նա լուրջ վնասվածք ունի»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-«Նյուքասլ» հանդիպումը կկայանա հունվարի 28-ին, Երևանի ժամանակով 17:30-ին: