«Ինտերի» կիսապաշտպանը տեղափոխվել է «Վեսթ Հեմ»
«Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն տեղափոխվել է «Վեսթ Հեմ»,- տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
«Մրճահարները» վարձակալել են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը մինչև 2018 թվականի հունիսի 30-ը: Կիսապաշտպանը հանդես կգա 18 համարի խաղաշապիկով:
Հավելենք, որ անգլիական ակումբը երկրպագուներին թիմի նոր ձեռքբերման մասին տեղեկացրել է հետաքրքիր տեսանյութով: