«Թալիբանի» գրոհայինները ռումբը թաքցրել են 4-ամսական փոքրիկի հագուստի տակ՝ փորձելով ներխուժել քաղաք
«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները 4 ամսական երեխայի են օգտագործել Աֆղանստանի քաղաքներից մեկում գրոհ իրականացնելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գրոհայինները գաղտնի գործողությունների համար նախատեսված ռումբը փորձել են թաքցնել փոքրիկի հագուստի տակ դեպի Քունդուզ շարժվելիս, որտեղ մտադիր էին ահաբեկչություններ իրականացնել:
Բարեբախտաբար, գրոհայիններին կանգնեցրել է ոստիկանությունը, երբ վերջիններս փորձել են մտնել քաղաք: Արդյունքում 5 տղամարդ և մեկ կին է ձերբակալվել: