Քսենիա Սոբչակը բողոքի գործողություն է անցկացրել Գրոզնիի կենտրոնում
![Քսենիա Սոբչակը բողոքի գործողություն է անցկացրել Գրոզնիի կենտրոնում](https://gdb.rferl.org/8D9239FE-DBA3-4D6A-B1B0-C832C58D5010_cx0_cy4_cw0_w800_h450.jpg)
Ռուսաստանի նախագահի թեկնածու, հաղորդավար Քսենիա Սոբչակն այսօր անհատական բողոքի պիկետ է անցկացրել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում` պահանջելով ազատ արձակել «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության տեղական մասնաճյուղի ղեկավար Օյուբ Տիտիևեին:
Չեչեն իրավապաշտպանը ձերբակալվել էր հունվարի սկզբին, խուզարկության ժամանակ նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել:
Ինքը՝ Տիտիևը հայտարարում է, որ գործը շինծու է, և Չեչնիայի ղեկավարությունը փորձում է քրեական գործ հարուցելով լռեցնել իրեն:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը անդրադարձել է Սոբչակի կազմակերպած բողոքի գործողությանը:
«Ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ, ոչ էլ ներքին գործերի նախարար :Ես [Տիտիևին] ազատ արձակելու լիազորություն չունեմ», - նշել է Կադիրովը` հավելելով․ - «Սոբչակը հիմար է, ես նրան չեմ հասկանում»: