Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2018

Ժողովուրդը կարող է հանգիստ քնել, քանի որ իր զավակները հայրենիքի սահմանները պահում են զգոն. պարգևատրված զինծառայողներ

0

Ցանկացած պետական պարգև ստանալը, առավել ևս նախագահի ձեռքից, մեծ պատիվ է և պարտավորեցնող: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից մարտական ծառայության մեդալով պարգևատրված Գոռ Իշխանյանը:

Նա շնորհավորեց բանակի տոնը և ծառայողներին ցանկացավ բարի ծառայություն և բարի վերադարձ:

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: 

Գոռ Իշխանյանը նշեց, որ երեք եղբայրներով զինվորական են: «Կյանքն է այդպես ստիպել, մենք գտնվում էինք սահմանամերձ շրջանում, և այդպես ստացվեց, որ մենք թողեցինք մեր ուսումը և զենք վերցրինք»,-ասաց նա: 

Խոսելով Պաշտպանության նախարարության իրականացրած ծրագրերի՝ մասնավորապես «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ, նա դրանք դրական համարեց: «Իմ կարծիքով առաջին քայլերը պետք է արվեն, որմյուսները տեսնեն, օրինակ վերցնեն և իրենք էլ ցանկություն հայտնեն մասնակից դառնալ այդ ծրագրին»,-ասաց նա: 

Մարտական ծառայության մեդալով պարգևատրված Արսեն Առաքելյանը նշեց, որ այսօր բանակի բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը միանշանակ բարձր է: 

Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող միջադեպերին, ապա նա նշեց. «Միջադեպերն այդքան էլ շատ չեն, պարզապես բոլորի ուշադրությունը բանակի վրա է, դրա համար այդպիսի մեծ արձագանք է ստանում, ցանկացած նման կառույցում հնարավոր է միջադեպեր լինեն»,-ասաց նա: 

Անդրադառնալով սպառազինության հարցին, Արսեն Առաքելյանը նշեց. «Սպառազինության հագեցվածությունը վերջին տարիներին շատ մեծ առաջխաղացում է ապրել, մենք եղած քանակով, եղած սպառազինությամբ ի վիճակի ենք կատարել մեր խնդիրը»: Նա բոլոր զինծառայողներին մաղթեց անփորձանք ծառայություն: 

«Միշտ պատրաստ ենք, մարտական բարձր ոգով մեր ծառայությունները իրականացնել»,-հավելեց նա: 

Մարտական ծառայության մեդալի արժանացած Կարեն Հակոբջանյանը նշեց, որ աշխատում են զինվորների մարտական պատրաստության աստիճանը բարձր պահել, որպեսզի զինվորը լինի ֆիզիկապես ուժեղ, արագ հաղթահարի իր առաջ դրված բոլոր խնդիրները, որպեսզի հակառակորդը ոչ մի դեպքում չկարողանա մխրճվել առաջնագիծ: 

Նա ասաց, որ հիմնականում տղաները բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ են գալիս, իսկ եթե այդքան էլ բարձր չի լինում ֆիզիկական պատրաստվածությունը, պարապմունքներ են անցկացնում, որ լինեն առողջ ու քաջ: «Ժողովուրդը կարող է հանգիստ իրենց տներում քնել, քանի որ իրենց զավակները հայրենիքի սահմանները պահում են զգոն»,-ասաց նա: 

Մարտական ծառայության մեդալով պարգևատրված Կարեն Անտոնյանը նշեց, որ միշտ պատրաստ են բարձր մարտական ոգով ծառայությունն իրականացնել: «Ես ծառայում եմ երկրորդ պաշտպանական շրջանում, ինժեներական կահավորվածության գծով, որպեսզի ամրապնդենք մեր մարտական դիրքերը և թույլ չտանք որևէ խոչընդոտ և մեր զինվորներն անվտանգ, անփորձանք մարտական դիրքերում անցկացնեն իրենց ծառայությունը»,-ասաց նա և նշեց, որ սրանք ընդամենը խոսքեր չեն, և եթե միայն խոսքեր լինեին, ինքը զինվորական համազգեստ չէի կրի: 

«Լիարժեք աշխատանքներն իրականացվել են ու շարունակվում է օր օրի ամրապնդվել սահմանագիծը»,-ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


ATP

Лучший теннисист Казахстана узнал позицию в обновленном рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Мир

Звезды оперной сцены представят I Международный фестиваль «Мир классического романса»!



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России