Մոսկվայի օդանավակայաններում 22 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում 22 չվերթ է հետաձգվել, իսկ 9-ը չեղարկվել է: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են չվացուցակներում արված փոփոխությունները:
«Վնուկովո» օդանավակայանում վեց չվերթ է հետաձգվել, «Դոմոդեդովոյում»՝ 7, «Շերեմետևոյում»՝ 9: Բացի այդ, «Դոմոդեդովո» օդանավակայանում ևս 9 չվերթ չեղարկվել է:
Ավելի վաղ մայրաքաղաքի բնակիչներին զգուշացում էր տրվել, որ հանգստյան օրերին ձնաբուք կլինի: Մայրաքաղաքում վտանգի «դեղին» մակարդակ է սահմանվել: