«Ջումանջի. բարի գալուստ ջունգլի» ֆիլմն այս շաբաթ 11 մլն դոլարի հասույթ է ապահովել կինոթատրոններում
Ամերիկյան կինոթատրոններում առաջատարի դիրքը վերադարձրել է «Ջումանջի. բարի գալուստ ջունգլի» ֆիլմը, որը նախորդ շաբաթ երկրորդ տեղում էր հայտնվել:
Ինչպես հաղորդում է Business Insider-ը, անցյալ հանգստյան օրերին «Ջումանջին» առաջին տեղը զիջել էր «Լաբիրինթոսում վազողը. դեղ մահվան դեմ» ֆիլմին: Այս շաբաթ Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ ֆիլմաշարի հերթական մասը կրկին առաջին տեղում է՝ 11 մլն դոլարի եկամուտ գրանցելով տեղական շուկայում: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017-ի դեկտեմբերի 20-ին:
Ըստ սցենարի՝ 4 դեռահաս հայտնվում են «Ջումանջի» խաղի մեջ և ստիպված են լինում պայքարել տարբեր կենդանիների և խոչընդոտների դեմ: Ողջ մնալու և ետ ճանապարհը գտնելու համար նրանք պետք է վերածվեն խաղի կերպարներին: