Փորձագետները նշել են մեգապոլիսները, որոնք կարող են առաջիկայում կանգնել խմելու ջրի պակասի առաջ
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունը դարձել է առաջին խոշորագույն քաղաքը, որտեղ խմելու ջրի պաշարները գրեթե սպառվել են:
Ինչպես գրում է BBC-ն, երաշտից տուժած հարավաֆրիկյան քաղաքի ծանր վիրճակը ջրի պակասության խնդրի մասին հուշող ցուցանիշներից մեկն է միայն, ինչի մասին բարձրաձայնում են մի շարք փորձագետներ:
Թեև Երկրի մակերեսի 70 տոկոսը պատված է ջրով, խմելու ջրի պաշարն այնքան էլ մեծ չէ. Երկրի ողջ տարածքում այն կազմում է 3 տոկոս:
Ավելի քան մեկ միլիարդ մարդ հասանելիություն չունի ջրին, ևս 2.7 մլրդ մարդ ջրի պակասություն է զգում առնվազն տարվա մեկ մեկ ամիս:
ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսումների համաձայն՝ 2030-ին խմելու ջրի համաշխարհային պահանջարկը 40 տոկսով գերազանցելու է առաջարկը:
Քեյփթաունից բացի ջրի պակասի առջև կարող են կանգնել նաև հետևյալ քաղաքները. Սան Պաուլուն, Բանգալորը, Պեկինը, Կահիրեն, Ջակարտան, Մոսկվան, Ստամբուլը, Մեխիկոն, Լոնդոնը, Տոկիոն և Մայամին: