ՖԻՖԱ-ի նախագահ. Տեսակրկնություններ կիրառելու հարցը պարզ կդառնա մարտի 3-ին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը տեսակրկնություններ կիրառելու հարցում վերջնական որոշում կկայանացնի մարտի 3-ին:
«Տեսակրկնություններ կիրառելու հարցում վերջնական որոշում ենք կայացնելու մարտի 3-ին:
2018 թվականին մենք մեզ այլևս չենք կարող թույլ տալ, որ ցանկացած հանդիսատես կամ հեռուստացույցի առջև նստած երկրպագու մի քանի րոպեում տեսնի մրցավարը սխալ է թույլ տվել, թե ոչ, իսկ մրցավարը լինի միակ մարդը, որ դա չտեսնի:
Եթե մենք կարող ենք օգնել մրցավարներին, ապա մենք պետք է դա անենք»,- Ինֆանտինոյի խոսքն է մեջբերում «AFP»-ն: