ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Նոյեմբերյան-Բերդ-Իջևան ավտոճանապարհին առկա է մառախուղ: […]