«Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավը շարունակվում է, Ագուերոն՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 27-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Լեսթերի» հետ:
Հանդիպումն անցավ «քաղաքաբնակների» առավելությամբ, որոնք էլ հաղթեցին 5:1 հաշվով: Պոկերի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն՝ մրցաշարում խփելով 21-րդ գոլը: Արգենտինացին 5-րդ մրցշաշրջանն անընդմեջ դառնում է 25 և ավելի գոլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 72 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Լեսթերը» 35 միավորով 8-րդն է:
«Մանչեսթեր Սիթի»-«Լեսթեր»՝ 5:1
Գոլերը՝ Ստերլինգ (3), Ագուերո (48,53,77,90) - Վարդի (24)