Պապի կողմից սովահարության ենթարկված ճապոնուհին, ով 17 կգ է կշռել, ցուցադրել է իր լուսանկարները
Ճապոնիայի բնակչուհին, ով ընտանեկան բռնության է ենթարկվել իր պապիկի կողմից, հրապարակել է իր լուսանկարները, որոնցում պատկերված են սովահարության արդյունքները:
Ինչպես ներկայացնում է The Metro-ն՝ հղում անելով ճապոնուհու թվիթերյան գրառմանը, լուսանկարներում պատկերված ժամանակ աղջիկը 17 կգ է կշռել: Կիոտո քաղաքում բնակվող աղջիկը պնդում է, որ տատն ու պապն արգելում էին նրան հաց ուտել և «հարվածում էին փորին», երբ բռնացնում էին գաղտնի ինչ-որ բան ուտելիս:
Բժիշկներն ավելի ուշ հայտնել են աղջկան, որ իրեն մահվանից ուղղակի րոպեներ էին բաժանում:
Աղբյուրը չի նշում, թե որքան ժամանակ է աղջիկը ստիպված եղել ապրել դաժան հարազատների հետ: Նշվում է, որ նա որոշել է հրապարակել իր պատմությունը փրկվելուց տաս տարի անց:
Այժմ ճապոնուհին 20 տարով մեծ է լուսանկարում պատկերվածից, սակայն նրա անունն ու ճշգրիտ տարիքը չի նշվում: Հայտնի չէ նաև, թե արդյոք պատժվել են նրա տատն ու պապը, թե ոչ: Սակայն նա նաև հրապարակել է իր ներկայիս լուսանկարներից, որում երևում է կազդուրված տեքսը (լուսանկարում՝ ձախից):